23:55 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (716)
180 0 0

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը կոչով ու հորդորով դիմել է իր համաքաղաքացիներին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը կոչ է անում Էջմիածնից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. Գրիգորյանը նման գրառում է կատարել Facebook սոցցանցի իր էջում։

«Էջմիածնի ելքն ու մուտքը փակելու իմաստն այն է, որ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել: Սակայն տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են»,–գրել է նա։

Նրա խոսքով` այս վիճակը պետք է արագ դադարեցնել: Էջմիածնի քաղաքապետը կոչ է անում ու հորդորում մնալ տանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 23:00-ից պետք է փակվեն Էջմիածնի 27 ելքերից 24–ը։ Քաղաքացիները կարող են օգտվել մնացած 3-ից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս ճանապարհներից։ Նա տեղեկացրել էր, որ տեղում կջերմաչափեն Էջմիածնի բնակիչներին, և նրանք, ովքեր ջերմություն կունենան, կինքնամեկուսացվեն։

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում․ Փաշինյան

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (716)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը կպարգևատրվի խրախուսական պատվոգրով. Փաշինյան
Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ
«Աերոֆլոտը» ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի եվրոպական 13 քաղաքներ
թեգերը:
Երևան, կորոնավիրուս, քաղաքապետ, Էջմիածին

Գլխավոր թեմաներ