09:11 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Վահագն Հարությունյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որին ձերբակալել էին Ռուսաստանում, ազատ են արձակել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է, և վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

«Մոսկվա» գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, երեկ հայտնել էր, որ Հարությունյանը ձերբակալվել էր մարտի 14-ին։ Կայքը տեղեկացրել էր, որ Հարությունյանին տեղափոխել են Տվերսկոյ վարչական շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ստուգումների համար։

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։

«Մարտի 1»-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց

Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։

«Մարտի 1»-ի գործը կառուցված է միֆերի վրա. Հայկ Ալումյանը թվարկեց դրանք

Ըստ թեմայի

Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին
Մարտի 1-ի վկաների անվտանգության համար ամեն ինչ արվում է. Արթուր Դավթյան
թեգերը:
Վահագն Հարությունյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ