17:40 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1020 0 0

Հետազոտությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է հազար տղամարդ։ Պարզվել է, որ առավել հաճախ դավաճանում են խնամված մորուք ունեցող տղամարդիկ, որոնք մշտապես բարբերշոփ են այցելում։ Նրանց 58 տոկոսը խոստովանել է, որ դավաճանում է զուգընկերուհուն։

 

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մորուք ու դաջվածք ունեցող տղամարդիկ ավելի շատ են հակված դավաճանության։ Այդ մասին են վկայում  ամուսնացածների համար առցանց-ծանոթությունների Illicit Encounters կայքի հարցումները։ Հարցման արդյունքները հրապարակել է Daily Star պարբերականը։

Հետազոտությանն, ընդհանուր առմամբ, մասնակցել է հազար տղամարդ։ Պարզվել է, որ առավել հաճախ դավաճանում են խնամված մորուք ունեցող տղամարդիկ, որոնք մշտապես բարբերշոփ են այցելում։ Նրանց 58 տոկոսը խոստովանել է, որ դավաճանում է զուգընկերուհուն։

Երկրորդ տեղում խիտ թրաշով տղամարդիկ են (52 տոկոսը դավաճանում են), իսկ երրորդ տեղում՝ երկար մորուքով տղամարդիկ (38 տոկոս)։ Լավ թրաշվածներն ամենահավատարիմն են․ նրանց միայն 29 տոկոսն է խոստովանել, որ դավաճանել է զուգընկերուհուն։

Բացի այդ, փորձագետները պարզել են, որ տղամարդու մարմնի վրա դաջվածքների առկայությունն ու դավաճանության հակումը փոխկապակցված են։ Ամենաշատը իրենց կանանց դավաճանում են այն տղամարդիկ, որոնց մի թևը կամ թևերն ամբողջությամբ պատված են դաջվածքով։

Հայ տղամարդիկ էլ են «չիստկա» անում, կամ յուրահատուկ մատնահարդարում Արման Գրիգորյանից

Դավաճանությանը հակված են նաև փիրսինգ ունեցող տղամարդիկ․ նրանց 54 տոկոսը ասել է, որ գոնե մեկ անգամ դավաճանել է կնոջը։

Illicit Encounters-ի փորձագետները եզրահանգել են, որ իրենց արտաքինի մասին չափազանց շատ հոգացող տղամարդիկ ևս հակված են ամուսնական դավաճանության։

2019 թվականի հունվարին բրիտանացի մի կին ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու, թե տղամարդիկ ավելի շատ ինչ արտաքինով կանանց են հավանում։ Նա ծանոթությունների կայքում հերթով ներբեռնել է իր լուսանկարները՝ տարբեր սանրվածքով ու տարբեր ոճի հագուստով։ Արդյունքում ավելի շատ տղամարդկ արձագանքել են սևահեր կնոջ էջին, սակայն միանգամից ակնարկել են, որ իրենց հետաքրքրում է սեքսն առաջին իսկ ժամադրության ժամանակ։

 

 

Ըստ թեմայի

Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը
Ոչ միայն տղամարդը կարող է «քցել». Անժելիկա Վառումը խոսել է ամուսնու դավաճանության մասին
Սկանդալային ամուսնալուծությունից հետո Վլադ Սոկոլովսկին Հայաստանում է
«Թե չլիներ կինն ու...». ի՞նչն է ստիպել հաջողակ հայ հետախույզին դավաճանել հայրենիքը
թեգերը:
Կին, տղամարդ

Գլխավոր թեմաներ