14:21 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (998)
1255 0 0

Չինաստանում ավարտվել է հակակորոնավիրուսային դեղամիջոցի՝ «Ֆավիլավիրի» կլինիկական հետազոտությունը։ Այն իջեցնում է կորոնավիրուսով վարակված հիվանդների ջերմությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. Չինաստանը վերջապես ավարտել է COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցի՝ «Ֆավիլավիրի» կլինիկական հետազոտությունը։ Չինական «Ժենմին Ժիբաո» թերթը, հղում անելով ՉԺՀ-ի գիտության և տեխնոլոգիաների նախարարությանը, Twitter-ի իր էջում հաղորդում է, որ այս դեղամիջոցը կորոնավիրուսով վարակված հիվանդների ջերմությունն իջեցնում է 4,2 -2,5 օրով՝ առանց կողմնակի անցանկալի հետևանքների։

Dinhero Vivo -ն էլ գրում է, որ բժշկական ապրանքատեսակների չինական գործակալությունն արդեն ընդունել է «Ֆավիլավիրը» որպես կորոնավիրուսը բուժող առաջին դեղամիջոց։ Այն մշակել է Zhejiang Hisun Pharmaceutical ընկերությունը։

Նշենք, որ Շենչժենում 70 հիվանդների վրա «Ֆավիլավիրի» փորձարկումը ցույց է տվել, որ այն բավականին արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում։ Դեղամիջոցը զանգվածաբար արտադրվում է Չինաստանում, այն հասանելի է նաև Ճապոնիայում։

​Նշենք, որ այսօրվա դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 220 հազարից ավելի մարդ, լիովին ապաքինվել է մոտ 86 հազարը, գրանցվել է գրեթե 9000 մահ։

Հայաստանում վարակվածների թիվը 122 է: Կա մեկ առողջացած:

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (998)

Ըստ թեմայի

Վրաստանում COVID-19–ով վարակվածների թիվը հասել է 40-ի
Հայաստանն ապահովված է սննդով, բայց գներն աճում են. վարչապետն առաջարկեց վերահսկել
Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122
թեգերը:
Դեղ, Չինաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ