09:14 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
262 0 0

Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։

ՄԻՊ գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին` քաղաքացիներից ոմանք նշել են, որ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները։ Բողոքների մյուս մասի դեպքում քաղաքացիները պնդել են գործատուների հորդորների կամ սպառնալիքների մասին առ այն, որ փաստացի հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները ներկայացնեն վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմում՝ հակառակ դեպքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։ Ըստ քաղաքացիների՝ երբեմն էլ գործատուները համարում են, որ պարապուրդն առաջացել է անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով, որպեսզի չվճարեն աշխատողներին։

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառելի իրավական հիմնական պահանջները՝ ՄԻՊ գրասենյակն արձանագրում է.

  • գործատուն պարտավոր է առաջնահերթ ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ աշխատողին տալով աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորություն աշխատավարձի պահպանմամբ,
  • վերոնշյալը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը.
  • չվճարվող կամ վճարվող արձակուրդը տրամադրվում է աշխատողի պահանջով կամ համաձայնությամբ.
  • ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողը վճարվում է օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ.
  • ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին կարող է առաջարկվել իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող և առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանք.
  • պարապուրդի ժամանակ աշխատողին ավելի ցածր աշխատավարձով, բայց իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող ու առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանքի փոխադրելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը.
  • եթե հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին վերը նշված աշխատանքը չի առաջարկվում, գործատուն պարտավոր է աշխատողին վճարել օրենսդրությամբ սահմանված չափով աշխատավարձ.
  • գործատուն պարտավոր չէ վճարել աշխատավարձ միայն աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։

«Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ աշխատանքային վեճերի լուծման արտադատական մարմին Հայաստանում առկա չէ, իսկ աշխատանքային վեճերը մեր երկրի օրենսդրությամբ ենթակա են լուծման դատական կարգով»,– նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից։

Հիշեցնենք` մարտի 20–ի, ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է արձանագրվել։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսի վարակման 112-ը դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Երևանի մետրոյում մարդիկ քչացել են․ ինչպե՞ս են կորոնավիրուսի դեմ պայքարում «գետնի տակ»

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)

Ըստ թեմայի

Քաղաքացիներն ահազանգում են. բանկերը միշտ չէ, որ համաձայնում են հետաձգել վճարումները
«Դիմակային նորաձևություն» կամ երևանցիների գույնզգույն պաշտպանությունը. լուսանկարներ
Ինչպե՞ս կանդրադառնա կորոնավիրուսը գնաճի վրա. պետական մարմինների պատասխանները
Օնլայն ծնողական ժողովից մինչև «տանը ինտերնետ չկա»․ առցանց ուսուցման զվարճալի կողմը
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ