12:57 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
365 0 0

Առաջին հայացքից վրացական երկաթուղու գրավիչ առաջարկը կարող է այդքան էլ հետաքրքիր չլինել հայ բեռնափոխադրողների համար․փորձագետն ասել է, թե ինչու։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աթաևը պատմել է, թե հայ բեռնափոխադրողներին ինչով կարող է հետաքրքրել վրացական երկաթուղիների՝ Բաթումից, Փոթիից և Թբիլիսիին Հայաստանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ տարանցիկ կոնտեյներային բեռնափոխադրումների իրականացման առաջարկը։

Նշենք, որ վրացական ընկերությունում ընդգծել են, որ ծառայություններն իրականացվելու են մրցունակ սակագներով։

Փորձագետի խոսքով՝ որ դա կարող է հարմար լինել որոշակի ապրանքատեսակների, օրինակ ՝ թեթև արդյունաբերության կամ Հայաստանում դինամիկ զարգացող էներգետիկ ոլորտի համար:

«Այլ հարց է, որ և՛ սակագները դրան չեն նպաստում, և՛ լոգիստիկ առումով է դժվար, և՛ ժամանակային, բացի այդ ֆինանսապես ևս ծանր է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աթաևը։

Նա ընդգծեց, որ Փոթի նավահանգստից բեռնափոխադրումներ այսօր էլ իրականացվում են, այսինքն՝ այդ ալիքն արդեն գործում է։ Պարզապես դա կարող է  թույլ չտալ, որ տարածաշրջանում սոցիալտնտեսական իրավիճակը բարդանա։

Մելիքյան. «Աբխազական երկաթուղին դեռ չի բացվի. Վրաստանում ներքին կոնսենսուս ունեն»

Հիշեցնենք, որ ռազմավարական ճանապարհը նախկինի պես մնում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային երթուղին։ Ընդհանուր առմամբ, Վերին Լարսին այլընտրանքային 8 ճանապարհ կա, որոնցից երկուսն անցնում են Ւրանով, ավտոմեքենայի 4 ճանապարհները, ինչպես նաև օդային և երկաթուղային ճանապարհները։ Սակայն ցամաքային ճանապարհները փակ են քաղաքական նկատառումներից ելնելով։

Ըստ թեմայի

Հայաստանին պե՞տք է Անակլիա նավահանգիստը. վրացական «դարի նախագիծը» Լարսին այլընտրա՞նք
Լաստանավով կգան, երկաթուղով կգան... Իսկ Հայաստան ե՞րբ կհասնեն բեռները
Համբարձումյան. «Լաստանավն, իհարկե, լավ է, բայց Վերին Լարսին այլընտրանք չէ»
Վրացական մահակ. ինչու է նոր արգելքը վնասում ոչ միայն Հայաստանին, այլ նաև հենց Վրաստանին
թեգերը:
երկաթուղի, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ