20:36 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
404 0 0

Մեկուսացման մեջ ամեն ինչ էլ կարող է պատահել. Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է խոհարարական հմտությունները, իսկ Սոֆի Մխեյանը` օպերատորական։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հեռուստահաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը նոր զբաղմունք են գտել. Նազենին առաջին անգամ խմորեղեն է թխել, Սոֆին` նկարահանել թխելու ընթացքը։

Ստացված տեսանյութն Instagram–ի իր էջում հրապարակել է Նազենի Հովհաննիսյանը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Տեսանյութում հաղորդավարուհին խոստովանում է, որ թխվածք պատրաստել չգիտի և «հեռու է քաղցր թխվածքներից»։

Առաջին փորձի համար նա ընտրել է «բանանով պիրոգը» և պատրաստման ընթացքում նաև բացատրում է, թե ինչ է պետք անել։

«Իմ բաղադրատոմսը իմպրովիզ Է, այնպես որ շաքարավազն ու ալյուրը կարող եք շատ անել կամ հետը գազար քերել մի քիչ»,– ասում է նա։

Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է իր մարմնի ճկունությունը. Քիմը չի կարողանա նույնն անել

Իր գրառման մեջ Նազենին խոստովանում է, որ իրենց տեսանյութն ինչ–որ առումով կապված է կորոնավիրուսի ու արտակարգ դրության հետ։ «Մեկուսացման մեջ ամեն ինչ էլ կարող է պատահել, նույնիսկ այն, որ ձեզ հետևում են ու թռնում ստից փռշտոցից»,– գրում է նա։

Խմորեղենի պատրաստման ընթացքում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում ու միանգամից ստացվում, նման պահերին Նազենի Հովհաննիսյանը Սոֆի Մխեյանին խնդրում է հեռվից նկարել` առանց մանրամասների։

«Անհարմար դիրքն ու մենակությունը պատճառ չեն, որ ավելուկը վատ ստացվի»․ Նազենի Հովհաննիսյան

Ըստ թեմայի

«Սիրո ընկալումներն էնքան տարբեր են». հատված Նազենի Հովհաննիսյանի գրքից
«Ձեռքերս դողում էին նկարելիս, ախր շատ էֆեկտով աղջիկ է». Նազենի Հովհաննիսյանի շքեղ կերպարը
Նազենի Հովհաննիսյանը դիմակով լուսանկար է հրապարակել, որն աղերս չունի գեղեցկության հետ
թեգերը:
տեսանյութ, Սոֆի Մխեյան, Նազենի Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ