09:44 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (842)
621 0 0

Տիգրան Ավինյանը հստակեցումներ է արել նախկինում կայացրած իր որոշումների մեջ` մեկնաբանելով, թե ովքեր են մերձավոր ազգականներն ու ընտանիքի անդամները։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` որոշ փոփոխություններ են կատարվել ՀՀ–ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ, և սահմանվել է այն անձանց ցանկը, որոնք արտակարգ դրության ընթացքում իրավունք ունեն մասնակցելու հոգեհանգստի կամ թաղման արարողությանը։

Բանն այն է, որ նախորդ որոշման մեջ զանգվածային հավաքները կանխարգելելու նպատակով սահմանվել էր, որ այդ արարողություններին կարող են մասնակցել միայն հանգուցյալի մերձավոր ազգականները։

Տարընթերցումներից խուսափելու համար պարետը նոր որոշման մեջ հստակեցրել է այն անձանց շրջանակը, որոնք չնայած Հայաստան մուտք գործելու սահմանափակումներին` Հայաստան գալու և հարազատի թաղմանը ներկա լինելու իրավունք կունենան։

«Սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը և եղբայրը»,– նշված է նոր որոշման մեջ։

Պարետի որոշմամբ` հստակեցվել է նաև ՀՀ տարածք մուտք գործելու արգելքից բացառություն սահմանված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների շրջանակը։

Այսպես` պարետի որոշմամբ ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը և կինը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու արդեն 160 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (842)

Ըստ թեմայի

ԱՀԿ ղեկավարը երիտասարդներին կոչ է արել սահմանափակել մեծահասակների հետ շփումը
Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը
«Եղավ, ընկեր Հարությունյան». նախարարը համազգային ծնողական ժողով կանի Facebook–ում
Առևտրի կետերն ու վերելակներն ախտահանվում են. փոխքաղաքապետ
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Տիգրան Ավինյան, թաղում, Հայաստան

Գլխավոր թեմաներ