10:06 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
158 0 0

ԵՊԲՀ–ի ուսանողները մեկ ամիս արձակուրդում են։ Նրանք առցանց ուսուցման հարթակին չեն միացել և կմիանան միայն արտակարգ դրության հնարավոր երկարաձգման դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուսման վարձերի վճարումը։ Բուհի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին վճարման ժամկետ է սահմանվում հունիսի 25-ը` մայիսի 25-ի փոխարեն։

Նշվում է նաև, որ արտակարգ դրությամբ պայմանավորված ԵՊԲՀ–ի ուսանողների համար սահմանվել է արձակուրդային շրջան՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը

«Արտակարգ իրավիճակի հնարավոր երկարացման դեպքում համալսարանի բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ռեժիմով՝ ZOOM հարթակով դասերի անցկացմանը: Ելնելով վերոնշյալից՝ բոլոր ուսանողները պետք է պատրաստ լինեն առցանց դասընթացների՝ ներբեռնելով համապատասխան ծրագիրը zoom.us կայքից»,– նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՀՀ կառավարության ու խորհրդարանի որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանի տարածքում արտակարգ դրություն է հայտարարված: 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու արդեն 160 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

«Եղավ, ընկեր Հարությունյան». նախարարը համազգային ծնողական ժողով կանի Facebook–ում

 

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել
Սարգսյանը զրուցել է Աֆեյանի հետ, որի ընկերությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է ստեղծել
Բժիշկները շնորհավորել են Հայաստանում մեկուսացված կանանցից մեկի ծննդյան օրը. տեսանյութ
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, վարձ, Երևանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ), Հայաստան

Գլխավոր թեմաներ