09:52 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2402 0 0

Ռուսաստանը սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն ու ելքը երկիր, սակայն RT հեռուստացանցի ջանքերի շնորհիվ Դավիթն արդեն Մոսկվայում է։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի –Sputnik. Անկախ օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար ՌԴ–ի կիրառած սահմանափակումներից` Կապանից 7-ամյա Դավիթ Ավագյանին Մոսկվա են տեղափոխել շտապ վիրահատության համար։ Տեղեկությունը հաղորդում է RT–ն։

Տղայի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել, որի չափերը 3.5 սմ–ի են հասել։ Հայ բժիշկների խոսքով` ցանկացած պահի տղայի մոտ կարող է սրտի կանգ առաջանալ, նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որը կարող են անել Մոսկվայում կամ Գերմանիայում։ Նշված ժամկետներում Գերմանիա մուտք գործելը հնարավոր չէ, իսկ Մոսկվայում ընտանիքը հարազատներ ունի, որոնց տանն էլ հենց այս պահին մեկուսացման մեջ է գտնվում Դավիթը։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Մոսկվայի Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական բաժանմունքի վարիչ Արմեն Մելիքյանի խոսքով` ԳՀԻ–ում Դավիթին արդեն սպասում են և պատրաստ են բարդ վիրահատության։ Բուժման առաջին փուլը, նշել է նա, ուռուցքի արագ հեռացումն է։

«Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես տղան կտանի վիրահատությունը, և ինչպիսին կլինեն անալիզի արդյունքները», – ասել է նա։

Դավիթի մեկնելու թույլտվությունը ստացվել է RT հեռուստացանցի ջանքերի շնորհիվ, որը դիմել է ՌԴ ԱԳՆ, որպեսզի նրանք առաջինը կապ հաստատեն հայ գործընկերների հետ և փրկեն երեխայի կյանքը, քանի որ արդեն ժամերի հաշվարկ է գնում։

ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն` բոլոր բուժհաստատություններն «աշխատում են սովորական ռեժիմով` անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից»։ Սա նշանակում է, որ Դավիթ Ավագյանն ամեն դեպքում կստանա անհրաժեշտ բուժումը։

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի հետ կապված` մարտի 18-ից մայիսի 1-ը սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն ու ելքը երկիր։

Մարտի 11-ին ԱՀԿ–ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Կազմակերպությունը կոչ էր արել պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Ըստ թեմայի

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց
«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, քաղցկեղ, վիրահատություն, սիրտ

Գլխավոր թեմաներ