07:17 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
454 0 0

Նա 21 օր մոր հետ ապրել է նույն սենյակում։ Մայրն այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել է և շուտ լավացել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված արդեն երկրորդ պացիենտն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, որի հետազոտությունը վիրուսի բացակայություն է ցույց տվել»,– Facebook–ում գրել է նա։

Նախարարը նաև նշել է, որ հիվանդի հետ 21 օր նույն սենյակում է ապրել նրա մայրը, որը, բարեբախտաբար, չի վարակվել, կամ չի բացառվում` կինը վարակվել է, բայց շուտ լավացել:

«Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,– հայտնում է Թորոսյանը։

Առողջապահության նախարարնը առողջություն է մաղթել մյուս բոլոր պացիենտներին, իսկ համաճարակաբաններին և վարակաբաններին էլ շնորհակալություն է հայտնել իրենց աշխատանքի համար:

Մնացած քաղաքացիներին Արսեն Թորոսյանը կոչ է անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցներն ու արտակարգ դրության կանոնները:

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսի 160 դեպք է արձանագրվել։ Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 նոր թեստ է ստացել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ

Ըստ թեմայի

Բժշկական համալսարանը հետաձգում է ուսման վարձերի վճարումը
Բժիշկները շնորհավորել են Հայաստանում մեկուսացված կանանցից մեկի ծննդյան օրը. տեսանյութ
Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում
Կապանցի 7–ամյա տղային շտապ կվիրահատեն Մոսկվայում. նրան թույլ են տվել հատել սահմանը
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ