20:33 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (316)
65 0 0

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն ու Արցախի հսկիչ սահմանային անցակետերում ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունը վագոններ են տեղադրել, որոնցում բուժանձնակազմը ջերմաչափումներ կիրականացնի։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի— Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն Արցախում կանխելու նպատակով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում բուժանձնակազմի համար պայմաններ ստեղծել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության  քաղաքաշինության նախարարության Facebook-յան էջը։

««Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով): «Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար: «Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ: «Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: Վագոն-տնակի՝ էլեկտրական ցանցին միացած չլինելու պատճառով, տեղադրվել է 3.5 կվտ հզորությամբ գեներատոր»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայց էր կատարել ՊԲ զորամասեր և հաստատել, որ  ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար։

Նա նշել էր, որ զորամասերը և զինվորական հոսպիտալները ապահովված են ախտահանիչ և համաճարակային հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնել էր, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահելու համար:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձավ 190. նոր տվյալներ

Ընդհանուր առմամբ, մինչ օրս ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության՝ բոլոր պատասխանները եղել են բացասական:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (316)

Ըստ թեմայի

Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 նոր թեստ է ստացել
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է ավելի քան 300 մլն դրամ
Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել
թեգերը:
կորոնավիրուս, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ