08:24 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (791)
233 0 0

Բժիշկ վարակաբանը խնդրում է մարդկանց այս օրերին տանը մնալ և ավելի չբարդացնել առանց այն էլ իրենց չընդհատվող աշխատանքը:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի _Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ, բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանին զարմացրել է Երևանի փողոցներում տիրող աշխուժությունը: Նա զարմանքն արտահայտել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց

«Հիմա ինչի՞ չեք նստում տանը,-հարցնում է բժիշկը,-եթե դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը:  Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ Մտածեք, մի քիչ մտածեք»,-հորդորել է Պապիկյանն ու հիշեցրել, որ բժիշկներն էլ են ուզում տուն գնալ:

Նա իր նկարին կից պատմել է, որ արդեն 13 օր է, ինչ ինքն ու իրենց գրեթե ողջ անձնակազմը մեկուսացված են: Նրանք չեն կարողանում տեսնել իրենց երեխաներին, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում են և շփվում կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։

Վերջում բժիշկը հիշեցրել է այս օրերին ամենաշատ հնչող կոչը. «Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։

Մարտի 23-ին ԱԺ–ն ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 194 դեպք է գրանցվել:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (791)

Ըստ թեմայի

Ավինյանը սուպերմարկետներին հորդորում է մարտի 24-ից երկու ժամ սպասարկել միայն տարեցներին
Լաբորատորիան ախտահանվել է, կորոնավիրուսի թեստավորումը` վերսկսվել
Մադոննան մերկացել, նստել է լոգարանում ու խոսել կորոնավիրուսի մասին. տեսանյութ
թեգերը:
բժիշկ, Արտակարգ դրություն, Երևան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ