15:48 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1348)
184 0 0

Փորձագետի կարծիքով՝ համացանցն էլ իր վրա կզգա համավարակով պայմանավորված գլոբալ կարանտինի հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը հանգեցրել է ինտերնետ-տրաֆիկի կտրուկ աճի։ Գնալով ավելի շատ մարդիկ են այս օրերին տանը փակվում, ու ակնհայտ է, որ այսօր առանց համացանցի ու սոցցանցերի պարզապես անհնար է հետաքրքիր դարձնել տնային ժամանցը։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք հայկական համացանցը կդիմանա նման «լարվածությանը»։ Թեև խոշոր մատակարարի՝ Ucom-ի կապի խափանումը պայմանավորված է Վրաստանում (որտեղից ինտերնետը հասանելի է դառնում դեպի Հայաստանում) գծի ֆիզիկական վնասվածքով, այս օրերին համացանցի վստահելիության հարցն առանձնապես արդիական է։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ տրաֆիկի ծանրաբեռնվածության խնդիրը գլոբալ բնույթ  է կրում։ Այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև այլ երկրներին։ Նա կանխատեսում է, որ առաջիկա օրերին ծանրաբեռնվածությունը միայն աճելու է, քանի որ ամբողջ աշխարհն անցնում է առցանց շփման։ Դպրոցների ու բուհերի առցանց ուսուցումը, տնից աշխատող միլիոնավոր մարդիկ, ֆիլմերի դիտումն ու սոցցանցերում անցկացրած ժամերը բերելու են համացանցի գերծանրաբեռնվածության։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ կապը երբեմն խափանվելու է։ Պարզապես սա իրականություն է, և վերջ։ Չեմ կարծում, որ այս փուլում այդ խնդիրը որևէ կերպ կլուծվի», - ասաց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Եթե նույնիսկ ընդհանուր առմամբ ինտերնետ կապն առանց խափանումների գործի, ապա առանձին ծառայություններ կամ հավելվածներ կարող են «կախել»։ Օրինակ՝ Zoom համակարգը, որով հիմնականում անցկացվում են դասերն ուսումնական հաստատություններում, ինչ-որ պահի կարող է չդիմանալ։ Նման սցենարները պետք է հաշվի առնել։

Իշխող կուսակցությունը փակ դռների հետևում քննարկել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը

«Աշխարհն ակնհայտորեն պատրաստ չէր այս իրավիճակին։ Ընդ որում՝ եթե հաշվի առնենք տրաֆիկի աճի կառուցվածքը, ապա հիմնական մասը կազմում են տեսազանգերը, տեսանյութերն ու ֆիլմերը։ Նույն Netflix-ն առանց դրա էլ համաշխարհային տրաֆիկի մեծ մասն է կազմում։ Հիմա, երբ միլիոնավոր մարդիկ տանը նստած ֆիլմեր են դիտում, այդ ծավալն էլի ավելի է աճում», - ասում է Մարտիրոսյանը։

Ի դեպ, պետք է նշել, որ YouTube ու Netflix կազմակերպությունները որոշել էին վատացնել տեսանյութերի հեռարձակման որակը Եվրոպայում։ Դա կօգնի ցանցերին ազատվել կարանտինի ժամանակ չափազանց մեծ բեռնվածությունից։

Հայաստանյան ինտերնետ պրովայդերներն իրենց հերթին վստահեցնում են, որ ամեն ինչ կանեն կայուն կապ ապահովելու համար։ Մասնավորապես, «ՎԵՈՆ Արմենիայի» (Beeline ապրանքանիշ) մամուլի քարտուղար Նաիրա Նազարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ անցած տարի ընկերությունը  զգալիորեն արդիականացրել և հզորացրել է ցանցն ինչպես Եվրոպայում, այնպես էլ մի շարք տարածաշրջաններում։ Նա նշեց, որ մարտի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում տրաֆիկը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3%-ով, նույն շրջանում ստացիոնար ինտերնետ-տրաֆիկն աճել է գրեթե 24%-ով։

«Կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք տրաֆիկի հետագա աճին։ Ընկերության տեխնիկական անձնակազմը շուրջօրյա աշխատանք է իրականացնում, որ շաբաթը յոթ օր մեր բաժանորդները կապի խնդիր չունենան», - ասաց Նազարյանը։

Նրա խոսքով՝ կարանտինի ուժի մեջ մտնելուց հետո ընկերության համակարգի աշխատանքում որևէ խափանում չի արձանագրվել։

Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին

«ՎիվաՍել ՄՏՍ»-ը նույնպես արտակարգ ռեժիմի պայմաններում գործում է ամբողջ հզորությամբ։ Ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ նշված ժամանակահատվածում շարժական ինտերնետի սպառման ծավալների էական փոփոխություն չի նկատվել: Սա թերևս պայմանավորված է 4G ցանցի շարունակական զարգացմամբ, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի փաթեթների առանձնահատկությամբ՝ ձայնային ու ինտերնետ ծառայությունների համադրումը մեկ փաթեթում:

Նրա խոսքով՝ ինտերնետ սպառող հիմնական սակագնային X, Y, Z պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել ամենատարածված հավելվածներից, այն է՝ Viber, Whatsapp, Messenger, Zangi, Telegram, Instagram, Netflix, Snapchat, առանց հիմնական փաթեթում ներառված ինտերնետի մեգաբայթերն օգտագործելու՝ կախված սակագնային պլանից։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1348)

Ըստ թեմայի

Շտապօգնության կանչերի թիվն այս շրջանում նվազել է․ ծառայության ղեկավար
Իշխող կուսակցությունը փակ դռների հետևում քննարկել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը
Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին
թեգերը:
համացանց, ինտերնետ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ