11:44 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (312)
635 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարակի տարածումը կանխելու համար անցնում են առավել խիստ միջոցների կիրառման:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 249–ի։ Տեղեկությունը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ 30 հիվանդ թոքաբորբ ունեն, 5-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, 77 տարեկան մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Վարչապետը հայտնեց, որ 868 մեկուսացած քաղաքացի կա, ևս 2419-ի համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:

Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները։

ԱԺ-ն իր համակարգիչները փոխանցում է հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին

«Իրանի և Էջմիածնի ճյուղերի զարգացումը մեզ հաջողվեց կասեցնել, այս պահի դրությամբ, սակայն, վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում»,–ասաց նա։

Փաշինյանը նաև լավ լուր հայտնեց` ասելով, որ այսօր կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացի դուրս են գրվել, իսկ մեկուսացումից տուն վերադարձել` 37–ը։

Նրա խոսքով` մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը։

Փաշինյանն անցած գիշեր Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր 235 վարակվածի մասին։ Նա տեղեկացրել էր, որ թվային աճից բացի, կորոնավիրուսի վարակն ընդլայնել է նաև վարակի աղբյուրները։ Հայտնի աղբյուրներին ավելացել են ևս երկուսը։ Փաշինյանի խոսքով` վարակի նոր դեպքեր են հայտնաբերվել Կոտայքի ու Երևանի մեկական ձեռնարկություններում. Երևանինը գտնվում է Էրեբունի համայնքում։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է արտակարգ ռեժիմով. լուսանկարներ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Օրվա կադր. «զինված» տատիկն Աննա Հակոբյանի հետ սելֆի չի արել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (312)

Ըստ թեմայի

Իշխող կուսակցությունը փակ դռների հետևում քննարկել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչպես են Հայաստանում հակասեպտիկներ արտադրում
Աշխարհն անցնում է առցանց շփման. հայկական համացանցը կդիմանա՞ տրաֆիկի անզուսպ աճին
թեգերը:
Արտակարգ դրություն, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ