19:47 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9501

Խորհրդակցության ընթացքում ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել նաև զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող  աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ:

Ստուգայց ՊԲ զորամասեր. ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար

Ըստ թեմայի

Ո՞ւր է գնում Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվելուց հետո
«Լինելու են շռնդալից միջոցառումներ». ՊՆ խորհրդականը` Մեծ հայրենականի միջոցառումների մասին
«Հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում». ՀՀ ՊՆ խոսնակ
Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արտակ Դավթյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ