13:34 05 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (260)
37 0 0

Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին:

«ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկացայուցիչները: Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ»,– նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին և բարեգործական ակցիաներին, օժանդակություն ցուցաբերում կրթական կազմակերպություններին և ծրագրերին:

Հիշեցնենք, որ 900005001947 հաշվեհամարին երեկ ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499 մլն դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2407 է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 16-ով և դարձել 265. առողջացել է 16 քաղաքացի։

Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին

Այսօրվանից մեկ շաբաթով ՀՀ քաղաքացիների տեղաշարժը նույնպես սահմանափակվել է` տանից դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ձևաթուղթ, որտեղ նշված կլինի` ինչ նպատակով և ուր եք այցելում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (260)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել․ Հայաստանում վարակվածների թիվը հասավ 265-ի
Բանակն ապահովված է անհրաժեշտ նյութերով. հորդորում են անհասկանալի դրամահավաքի չմասնակցել
Կորոնավիրուսը մարդկանց մենության է մատնել․ կադրեր ամբողջ աշխարհից
Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ են ստեղծել
թեգերը:
հաշվեհամար, աշխատավարձ, կորոնավիրուս, դրամահավաք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), Հայաստան

Գլխավոր թեմաներ