07:44 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Տուրքը սկսել են կիրառել, որ օգնեն հայկական ցեմենտ արտադրող գործարաններին դիմադրել իրանական գործարանների հետ մրցակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում ցեմենտի ներմուծման տուրքը երկարացրել են ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսօր Ազգային ժողովը համապատասխան փոփոխություններն ընդունեց «Պետական տուրքերի մասին» օրենքում երկրորդ, վերջնական ընթերցմամբ։

Ներմուծվող ցեմենտի տուրքը 1 տոննայի դիմաց 22 հազար դրամ է։ Տուրքը սկսել են կիրառել, որ օգնեն հայկական ցեմենտ արտադրող գործարաններին (դրանք երկուսն են) դիմադրել իրանական գործարանների հետ մրցակցությանը, որոնք էժան գազ են օգտագործում։ Այդ ցեմենտի գործարարներում ու դրանք սպասարկող հանքերում ավելի քան հազար մարդ է աշխատում։

Սակայն կառավարությունում նշել են, որ այդ պաշտպանիչ միջոցը չի կարող  մշտական լինել։ Վաղ թե ուշ տեղական գործարանները ստիպված կլինեն վերազինել իրենց արտադրությունը, այն ավելի արդյունավետ դարձնել ու այդպիսով կոմպենսացնել գազի գործոնը։

Լաստանավով կգան, երկաթուղով կգան... Իսկ Հայաստան ե՞րբ կհասնեն բեռները

Նշենք՝ 2019 թվականին տեղական գործարանները 590 հազար տոննա ցեմենտ են արտադրել։ Սակայն դրա մի մասը ներկրվող կլինկերի հիման վրա է։ Ընդ որում՝ ցեմենտի ու կլինկերի ներմուծումն Իրանից կտրուկ աճել է՝ 170-ից 298 հազար տոննա։

Ըստ թեմայի

«Հրազդան» ցեմենտի գործարանը խնդրի առաջ է կանգնած. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»
«էլի մենք խփում ենք ցածր խավին». Երևանում տեղական տուրքերի դրույքաչափերը կբարձրանան
Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում
Երբ կոշիկի կապերը պինդ չես ձգում, կամ ինչ է պետք անել «աղետի գոտուն» հրաժեշտ տալու համար
թեգերը:
գործարար, գործարան, ցեմենտ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ