15:53 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (214)
17310

ՀՀ վարչապետն զգուշացրեց, որ այն քաղաքացիները, որոնց եկամուտները չեն պակասել, չօգտվեն հետաձգման հնարավորությունից ու իզուր պարտքեր չկուտակեն:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Կոմունալ վճարումների ուշացման դեպքում անջատումներ չեն լինի: Այդ մասին այսօր Աժ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մատակարարող ընկերությունների հետ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Ինչու մենք այդ մասին ավելի շուտ չէինք խոսում: Որովհետև չէինք ուզում, որ դա օգտագործվի կոմունալները չվճարելու ազդանշան, թե մեկ է՝ բան չկա, չենք վճարում ոչ մեկս»,- ասաց նա:

Վարչապետը զգուշացրեց, որ բոլոր նրանք, ովքեր այս օրերին աշխատավարձ ու նպաստ են ստանում և որոնց համար եկամուտների փոփոխություն չի եղել, առիթից չօգտվեն և իզուր պարտքեր չկուտակեն:

«Այդ ընկերություններն էլ են, չէ՞, մեր ընկերությունները, նրանց մասին էլ պետք է մտածենք, որպեսզի վաղը չգան ասեն՝ բա «Գազպրոմ Արմենիային» կամ «ՀԷՑ»-ին չե՞ք ուզում աջակցություն տալ»,- նշեց Փաշինյանը:

Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել

Աջակցությունը, վարչապետի համոզմամբ, պետք է լինի հասցեական ու թիրախավորված, որպեսզի այն իսկապես նպատակին ծառայի և դրանից օգտվեն միայն կարիքավորները:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (214)

Ըստ թեմայի

Հնարավո՞ր է արդյոք խուսափել կոմունալ վճարումներից․ Պիպոյանը՝ հնարավոր զիջումների մասին
Կոմունալ վճարումները հարվածում են գրպանին
Իշխանությունն իր վրա կվերցնի սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուների կոմունալները
թեգերը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Նիկոլ Փաշինյան, կոմունալ ծախսեր, ՀայՓոստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ