21:48 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, սակայն ավելի ուշ նրանցից մի քանիսը հրաժարվել էին Հայաստան գալ։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Վրաստանում գտնվող ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիները ժամեր առաջ ճանապարհ ընկան դեպի Հայաստան։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պարեկային ոստիկանության ուղեկցությամբ ՀՀ քաղաքացներին տեղափոխող 1 միկրոավտոբուսն ու 4 ավտոմեքենաները հատել են վրաց-հայկական սահմանը։

«Այսօր Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման և նրանց անցումը ՀՀ տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանության հաղորդմամբ՝ նախապես մեկնելու ցանկություն էին հայտնել չորս տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ, սակայն ավելի ուշ նրանցից մի քանիսը հրաժարվել էին Հայաստան գալ։

«Դեսպանությունը կշարունակի տվյալներ հավաքել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներից` վերջիններիս անհրաժեշտության դեպքում հայրենիք տեղափոխելու համար»,- հաղորդում են դեսպանությունից։

Արդեն տեղեկացրել էինք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինային խիստ ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացել էր թույլտվություն՝ ապահովելու Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը վրաց-հայկական սահման։

Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. վարչապետ

Մարտի 23-ին դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիների համար։ Նրանք պետք է դեսպանությանն էլեկտրոնային նամակ ուղարկեին՝ նշելով իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ)։ 

Հիշեցնենք նաև, որ Սադախլոյի անցակետի սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին։ Հայկական բեռնատարները շարունակում են ազատ շարժվել Վրաստանի տարածքով դեպի Վերին Լարսի անցակետ։

Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել

Ըստ թեմայի

Պարետի որոշմամբ արգելվել են միջմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումները
Չարտերային չվերթով Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր․ դեսպան
Շտապօգնության աշխատակիցները պարում են կորոնավիրուսից բուժվածների համար
ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից
թեգերը:
կարանտին, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ