14:32 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (213)
500 0 0

Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից։ Նրանք մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ»,-նշել է Ստեփանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ COVID-19 -ի ախտորոշման համար թեստավորված զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։


«Նախապես մշակված պլանի համաձայն` անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացած է»,- հավելել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, իսկ բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը:

Հիշեցնենք՝ վերջին տվյալով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 265 դեպք է արձանագրվել։ Վարակվածներից 18-ն առողջացել ու դուրս են գրվել հիվանդանոցից:

Կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերը դեռ Հայաստան չեն հասել. նախարար

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (213)

Ըստ թեմայի

Պարետի որոշմամբ արգելվել են միջմարզային տրանսպորտային ուղևորափոխադրումները
Հայաստանին մեծ թվով թոքերի արհեստական օդափոխության սարքեր կտրամադրվեն. տեսանյութ
Առողջացած քաղաքացիների թիվը դարձավ 18. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց
թեգերը:
զինծառայող, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ