00:45 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (490)
78 0 0

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ռուսաստանյան և միջազգային բոլոր նախագծերի տարբերանշաններում փոփոխություն է արվում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Համավարակի պայմաններում արդյունավետ են ամենապարզունակ նախազգուշական միջոցները՝ անձնական հիգիենան և ինքնամեկուսացումը։ Հենց այդ պատճառով տանը մնալով մենք կարող են շատերի կյանքը փրկել։ ՌԻԱ Նովոստիի և Sputnik-ի խմբագրություններն ամբողջ աշխարհում աստիճանաբար անցնում են հեռավար աշխատանքի, բայց շարունակում են իրենց ընթերցողներին ու հետևորդներին շուրջօրյա ռեժիմով ապահովել ամենահրատապ և հավաստի տեղեկություններով։

Ինքնամեկուսացումն անվտանգ է, ճիշտ է և մեզ ու մեր մտերիմներին փրկում է վիրուսի հետագա տարածումից։ Եվ մեր տարբերանշաններում հայտնված գրաֆիկական տնակը հենց դա է խորհրդանշում։ Այսօր դրանք թարմացված տեսքով կհայտնվեն ria.ru-ում, գործակալության ռուսալեզու նախագծերի կայքերում, մերձավոր և հեռավոր արտերկրի Sputnik-ներում, ռադիո Sputnik-ում, ինչպես նաև սոցիալական ցանցերի էջերում։

Սա ընդմիշտ չէ։ Սա մեր պատասխանն է վիրուսի տարածմանը և մեր կոչը յուրաքանչյուրին՝ ակտիվ դիրքորոշում ունենալ համավարակի դեմ պայքարում։ Այսօր ԶԼՄ-ները պետք է կարևորագույն դեր խաղան հանրության իրազեկման գործում։ Մնացեք տանը, իսկ մենք ձեզ կապահովենք վերջին իրադարձությունների, հիվանդությունից պաշտպանվելու և դրա կանխարգելման մեթոդների մասին։

Օրվա կադր. «երկրի հերթապահ» ոստիկանը դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագիծ

COVID-19-ն արդեն հազարավոր մարդկանց կյանք է խլել ամբողջ աշխարհում, վարակվածների թիվը հասնում է հարյուր հազարների և դեռ աճում է։ Ռուսաստանում այս պահի դրությամբ հաջողվում է իրավիճակը վերահսկել։ Կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Ռուսաստանի մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխող հուսալի պատնեշ ստեղծվի։

Բայց ոչ մի միջոցառում արդյունք չի ունենա, եթե մենք ինքներս չօգնենք միմյանց։ Միայն միասին մենք կհաղթահարենք վտանգը։ Հենց այդ պատճառով մենք որոշել ենք փոխել մեր տարբերանշանները։

Հոգ տարեք ձեր և ձեր մտերիմների մասին, իհարկե #առանցխուճապի։

Պուտինը մեկ շաբաթ հանգիստ է տվել և ասել` ինչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (490)

Ըստ թեմայի

Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման 5 րոպեանոց թեստ են ստեղծել
Շտապօգնության աշխատակիցները պարում են կորոնավիրուսից բուժվածների համար
Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով. հայտարարություն
Կորոնավիրուսով հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Թորոսյանը նոր տվյալներ է հայտնում
Հարավկովկասյան երկաթուղին 5 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման դրամահավաքին
թեգերը:
Sputnik, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ, կորոնավիրուս, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ