17:48 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (798)
952 0 0

Փաստացի բուժման ընթացքում են գտնվում 272 մարդ։ 1440–ի թեստի պատասխանը բացասական է եղել, նրանք վարակված չեն։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Փաստացի բուժման ընթացքում են գտնվում 272–ը։ 1440 մարդու թեստի պատասխանը բացասական է եղել, նրանք վարակված չեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 25–ի ժամը 10–ի դրությամբ մեր երկրում կորոնվիրուսով վարակվածների թիվը 265 էր։ Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 36-ը թոքաբորբ ունեն. նրանց թվում կան ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ 14 հոգի այսօր դուրս կգան մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է եղել։

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Մի լքիր սենյակդ․ առցանց դասընթացների լավագույն հնգյակ` կառուցողական ժամանցի համար

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (798)
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ