16:04 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (214)
110 0 0

Հերթափոխով աշխատող բժիշկներ կան, որոնք հրաժարվել են տուն գնալ և նախընտրում են հյուրանոցում մնալ, որպեսզի հանկարծ տան անդամներին չվարակեն։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 50 բուժաշխատող է վերապատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների հերթափոխ իրականացնելու համար։

«Առողջապահության ազգային ինստիտուտում բժիշկները վերապատրաստվում են, որպեսզի կա՛մ հերթափոխ իրականացնեն, կա՛մ էլ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվելիք նոր հիվանդանոցներում սկսեն բուժում իրականացնել։ Այդ պրոցեսը շարունակական է»,–ասաց նախարարը։

Մեկուսացվածների բժիշկ Հովհաննիսյանը. ինչպես է անցում օրը Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում»

Նրա խոսքով` այն բժիշկներին, որոնք հսկողություն են իրականացնում այս պահին գործող երեք հիվանդանոցներում, նախարարությունն ապահովում է կենցաղային լավ պայմաններ, ապահովում են նրանց սնունդը կամ տրանսպորտը տուն գնալու համար։ Թորոսյանը հայտնեց նաև, որ ոչ բոլոր բժիշկներն են տուն գնում: Կան բժիշկներ, որոնք հրաժարվել են տուն գնալ և նախընտրում են հյուրանոցում մնալ, քանի որ իրենք թիրախային գոտում են և հանկարծ տան անդամներին չվարակեն։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։

Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (214)

Ըստ թեմայի

Արտակարգ ռեժիմում Հայաստանն անջուր ու անլույս չի մնա. նրանք աշխատում են, որ դուք մնաք տանը
Ապրիլի 1-ից կառավարությունն աջակցություն կտրամադրի սոցիալապես անապահով խավերին ու բիզնեսին
Կորոնավիրուսի ախտորոշման արագ թեստերը դեռ Հայաստան չեն հասել. նախարար
Ռուսաստանը Հայաստանին ավտոմեքենաներ է նվիրում. դրանք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին
թեգերը:
Արսեն Թորոսյան, բժիշկ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ