16:59 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (314)
1654 0 0

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, և նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը»,- Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշվում է նաև, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մահացածը ՀՀ քաղաքացի է։

Ավելի ուշ նա իր գրառման մեկնաբանություններում նշեց նաև, որ մահացածը կին է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր, ժամը 10։00-ի դրությամբ հասել էր 290–ի։

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, խոսելով կորոնավիրուսով վարակվածների մասին, ասաց, որ երկուսը ծանր վիճակում են, մեկն ԱՄՆ քաղաքացի է` ազգությամբ հայ չէ, մյուսը` ՀՀ քաղաքացի։ Երկուսն էլ 70–ն անց են։

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (314)

Ըստ թեմայի

3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
Եվս մեկ բժիշկ ու շտապօգնության մեկ վարորդ վարակվել են կորոնավիրուսով. նախարար
Ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով հիվանդներին. նախարարը պատմեց Հայաստանի փորձի մասին
Ո՞վ ասաց` չունենք. Թորոսյանը` կորոնավիրուսի թեստերի ու քարտեզ ստեղծելու մասին
թեգերը:
Երևան, Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ