01:23 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Ստուգումներ են անցկացվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, զորավարժարաններում, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբն անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնարարականների կատարման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել:

ՊՆ–ն հայտնում է նաև, որ 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Զինծառայողներն իրազեկվել են կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու միջոցների, կանխարգելման և հիգիենայի կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ:

«Զորամասերը և հարակից տարածքները ախտահանվել են հատուկ նյութերով, զորամասերի տարածքների մուտքերն ապահովվել են ստուգիչ և ջերմաչափիչ սարքերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտնեց, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել էր 290–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

Ըստ թեմայի

Ռուսաստանը Հայաստանին ավտոմեքենաներ է նվիրում. դրանք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին
Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան
3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ