01:44 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (877)
86 0 0

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իրավապահները շրջում փողոցներով ու հայտնաբերում պարետի որոշումը խախտողներին։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ իրավապահները շարունակում են ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշման կատարումը։ 

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին էլ հորդորում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանված պահանջները։

Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել է 329–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։ 

«Գազպրոմ Արմենիան» արտակարգ դրության ընթացքում գազը չի անջատի

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (877)

Ըստ թեմայի

Ի՞նչ է սպառնում արտակարգ դրության կանոնները խախտողներին
Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին
Չէ՞ որ ուտել է պետք. արտակարգ դրության ժամանակ ինչպե՞ս է փոխվել սննդի առաքիչների աշխատանքը
թեգերը:
Ոստիկանություն, Արտակարգ դրություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ