15:39 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական ԶՈՒ–ի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,–մանրամասնեց Ստեփանյանը։
Նրա խոսքով, հակառակորդի թիրախավորված ոչ մի կրակոց անպատասխան չի մնում և հայկական զինված ուժերը պատասխան կրակի միջոցով լռեցրել են դրանք։
Ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

Ստեփանյանը ընդգծեց` խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել, հակառակորդի տեղեկատվական հերթական սադրանքն է։ Այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ–ի սադրանքը կասեցվել է։

Ըստ թեմայի

Անսպասելի այցեր. զինվորներին ասել են` ինչ է պետք անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Անդամահատված վիրավոր զինվորը պատրաստ է մարտի դաշտ վերադառնալ
Վիրավոր զինվորի հայրը. «Ասացի` Հայկ ջան, այստեղ եմ, նա սեղմեց ձեռքս»
Վիրավոր զինվորներն ապաքինվում են
թեգերը:
Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Շուշան Ստեփանյան, Վիրավոր, զինծառայող, Սահման, Հայաստան

Գլխավոր թեմաներ