00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ ոք վաղվա վրա վստահ չէ. մարդիկ հրաժարվել են առցանց խաղադրույքներից ու պատվերներից

© © Sputnik / Asatur YesayantsСтаринное здание в Ереване на улице Павстоса Бюзанда
Старинное здание в Ереване на улице Павстоса Бюзанда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում առցանց առևտուրը վերջին տարիներին լուրջ աճ էր արձանագրում։ Թվում էր` մեկուսացման պայմաններում մարդիկ ավելի շատ են առցանց գնումներ անելու, այնինչ հիմա շատերը պարզապես վախենում են ավելորդ ծախսերից։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Մի քանի օր է` մարդիկ նստած են տանը. ոմանք հետևում են խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու պահանջին, ոմանք էլ աշխատանք չունեն։ Ռեստորանները փակվել են, բայց գործում են սննդի առաքման ծառայությունները, այնպես որ ցանկացողները կարող են իրենց ստամոքսին երես տալ շեֆ–խոհարարների պատրաստած ուտեստներով։ Բայց մի խնդիր կա. այսօր քչերն են այդ քայլին գնում։ Համենայնդեպս այս պնդումն է անում սննդի առաքման հայաստանյան խոշոր ծառայություններից մեկի` Menu.am–ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

Туалетная бумага в тележке покупателя в супермаркете Дортмунда - Sputnik Արմենիա
Գյումրեցին արտակարգ պայմաններում էլ է անմիջական առևտուր սիրում, առաքում՝ ոչ

Արտակարգ դրության առաջին մի քանի օրերին մարդիկ աշխատում էին որքան հնարավոր է շատ մթերք գնել խանութից ու պահեստավորել։ Հետո անհանգստությունը նվազեց, և հիմա առևտուրը աստիճանաբար վերադառնում է նախկին հուն։ Սակայն այստեղ էլ մտահոգության տխուր նոտաներ կան. մարդիկ խնայում են իրենց փողերը։ Եթե նախկինում որևէ տեղից առցանց սնունդ էին պատվիրում, ապա այսօր գերադասում են 300 մետր քայլել ու հասնել խանութ։

«Ձեռնարկություններից շատերը, որոնց մենեջերների հետ ես զրուցում եմ, կրճատումների են պատրաստվում։ Տհաճ սպասումներ ունեն նաև աշխատակիցները, որոնք փորձում են տնտեսել փողերն ու նվազագույն ծախսեր անել», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քերոբյանը։

Գործարարն ավելացրեց նաև, որ բացասական սպասումներ են նկատվում նաև բանկային և ՏՏ ոլորտներում, որոնք, թվում է, պիտի ֆորսմաժորային իրավիճակից ամենապաշտպանվածը լինեին։

Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ

Բարդ վիճակում են հայտնվել սովորական և առցանց տոտալիզատորներ սպասարկող երկու խոշոր ընկերությունները։ Նրանց շրջանառությունը կտրուկ նվազել է. տոտալիզատորները փակվել են, իսկ առցանց խաղադրույքներ գրեթե ոչ ոք չի անում (ի՞նչ խաղադրույք, եթե ապրել է պետք մինչև հաջորդ աշխատավարձ)։

«Իհարկե, ոչ բոլոր ընկերություններն են այդ աստիճան տուժել, բայց իրենց ծախսերի մեջ զգուշավոր են դարձել բոլորը»,– ընդգծեց Քերոբյանը։

Доставщик еды на улицах Еревана - Sputnik Արմենիա
Չէ՞ որ ուտել է պետք. արտակարգ դրության ժամանակ ինչպե՞ս է փոխվել սննդի առաքիչների աշխատանքը

Globbing ընկերության (Հայաստանի առցանց առևտրի խոշորագույն օպերատորներից մեկը) մարքեթինգի տնօրեն Վահե Ղազարյանն էլ հայտնեց, որ կրճատվել է նաև ոչ պարենային ապրանքների առցանց առևտուրը։ Առաջվա համեմատ մարդիկ ավելի հաճախ են նախընտրում ապրանքը թողնել պահեստում, որպեսզի հավելյալ չվճարեն առաքման համար։

«Մեր առաքիչները հետևում են անվտանգության և ախտահանման բոլոր պահանջներին, բայց հիմա մարդկանց համար այլ բան է կարևոր` ավել գումար չծախսել։ Ոչ ոք վաղվա օրվա վրա վստահ չէ», – ասաց նա։

Բացի դրանից, մի քանի երկրներ, որոնց հետ աշխատում է ընկերությունը, դադարեցրել են ավիափոխադրումները` Իտալիան` ամբողջությամբ, Չինաստանը` մասամբ։ Դեռ բաց են ԱՄՆ–ից, Անգլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից եկող երթուղիները, բայց նրանց օդանավակայաններում նախապատվությունը տրվում է դեղերին ու բժշկական սարքերին։ Մնացածը հերթի մեջ է հայտնվում։

«Դրա պատճառով մենք ամեն օր ստիպված լրացուցիչ գումարներ ենք վճարում, որպեսզի ապրանքը պահենք օդանավակայանների տերմինալներում», – հավելեց Ղազարյանը։

Սրան էլ գումարվել է այն հանգամանքը, որ ավիաընկերությունները հիմա մեծ վնասներ են կրում և ուզում են գումար աշխատել բեռնափոխադրումների միջոցով։

Նրա խոսքով` մի փոքր, բայց ոչ զգալի (ամենաշատը 10%) ավելացել են հայկական ապրանքների մատակարարումները , այսինքն` ՀՀ–ի ներսում կատարվող փոխադրումները)։

Люди запасаются продуктами и предметами первой необходимости в Мадриде, Испания. Так они пытаются защитить себя от коронавируса - Sputnik Արմենիա
Կուտակումները բացառել, առևտրի օբյեկտներում գծանշումներ անել. պարետի նոր որոշումը

Վերջին տարիներին առցանց առևտուրը գնալով բավականին մեծ պահանջարկ էր վայելում նաև այն պատճառով, որ մարդիկ արտասահմանյան ապրանքները գնում էին համեմատաբար ցածր գնով։ Աճում էին նաև սննդի առաքման պատվերները։ Թվում էր, թե այսօր էլ շատերը կցանկանան օգտվել առաքման ծառայություններից, քանի որ վարակվելու հավանականությունն այդպես ավելի քիչ է, բայց մարդկանց մեծ մասը մտահոգված է, որովհետև ոչ ոք չգիտի` որքան գումար կմնա վաղվա համար։

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիներին ու տուն չգնացող բժիշկներին

Նշենք, որ Հայաստանի ԿԲ–ի վիճակագրության համաձայն` վերջին 5 տարվա ընթացքում բանկային քարտով առցանց գործարքներն աճել են ավելի քան տասը անգամ. 2014 թվականին դրանք կազմել են շուրջ 25 մլրդ դրամ, 2019-ին` 338 մլրդ դրամ։ Իհարկե, մասամբ քարտերով վճարումներ էին արվում ավտոմեքենաների պատվերների համար (2019 թվականի ավտոմոբիլային բումի ժամանակ)։ Սակայն 2020 թվականի հունվարին էլ, երբ գրեթե դադարել էին մեքենաներ գնել, առցանց առևտրի շրջանառությունը գրեթե նույնքան մեծ է եղել. 2019 թվականի դեկտեմբերին գործարքների գումարը կազմել է շուրջ 44 մլրդ դրամ, իսկ 2020 թվականի հունվարին` մոտ 34 մլրդ։ Ավելի շատ մարդ է սկսել քարտով վճարել նաև կոմունալ ծառայությունների, սնունդ պատվիրելու ու արտասահմանում վաճառվող հեռախոսների դիմաց։ Այսօր այդ սովորույթներին այլ աչքերով են նայում։

Լրահոս
0