09:36 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)
1909 0 0

Կորոնավիրուսով վարակման դեպքեր ամենաքիչը գրանցվել են երկու մարզում` Սյունիքում և Լոռիում։ Այս երկու մարզերում էլ վարակի երկուական դեպք է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Այս պահի դրությամբ Հայաստանի միայն 3 մարզերն են զերծ մնացել կորոնավիրուսով վարակվելուց` Վայոց Ձորը, Գեղարքունիքը և Տավուշը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է քարտեզ, որտեղ երևում է, թե որ մարզերում քանի մարդ է կորոնավիրուսով վարակված։

Եվ այսպես, կորոնավիրուսով վարակվածների ամենամեծը թիվը Երևանում է, որտեղ 151 դեպք է արձանագրվել։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը` 57 դեպքով։ Դեպքերի տարածվածությամբ Արարատի մարզը գրեթե չի զիջում Կոտայքին` Արարատում 56 մարդ է վարակակիր համարվում: Արմավիրում նույնպես քիչ չեն վարակվածները` 52 մարդ։  

Մյուս մարզերում, որտեղ գրանցվել են հիվանդացության դեպքեր, զգալիորեն քիչ են. Շիրակի մարզում` 5, Արագածոտնում` 4, իսկ Սյունիքում և Լոռիում երկուական վարակման դեպքեր են արձանագրվել։

Կորոնավիրուսի տարածման քարտեզը Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan
Կորոնավիրուսի տարածման քարտեզը Հայաստանում

Նշենք, որ կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել Արցախում։

Գործունեության մի քանի տեսակներ հանվել են արգելվածների ցանկից. առևտրի որոշ կետեր կբացվեն

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 329–ն է։ Երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (749)

Ըստ թեմայի

Կուտակումները բացառել, առևտրի օբյեկտներում գծանշումներ անել. պարետի նոր որոշումը
Կորոնավիրուսն ու աշխարհը. G20-ի երկրներից որ երկուսի ձեռքում է փրկության բանալին
Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, Մարզ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ