03:13 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Փաշինյանը հանձնարարել է կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած քննարկման ժամանակ ասել է, որ սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները։

«Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ։ Նա հանձնարարել է նաև դրանց հիման վրա կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ»,–նշված է վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։ 

Վարչապետն անդրադարձել է այսօր քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ կապ էր հաստատում ՀՀ քաղաքացիների հետ ու հետաքրքրվում, թե արտակարգ դրությունը որքանով է ազդել նրանց ապրելակերպի վրա։

Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ

Երեկ կառավարության նիստի ժամանակ էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել էր` Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով։

Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես

Ըստ թեմայի

Որ մարզում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել. քարտեզը պատրաստ է
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծանում է. ունենք 329 դեպք
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու մասին ասուլիսը` Sputnik-ի ռադիոեթերում
Հազարավոր գործազուրկներ ու 380 թափուր աշխատատեղ. ինչ մասնագետների պահանջարկ ունի Գյումրին
թեգերը:
Զարուհի Բաթոյան, գործազուրկներ, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ