23:07 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր։ Նախարարությունը սկսել է սարքերի հավաքագրումը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար։

«Նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և մարզերում առնվազն 21 000 նման սարքերի կարիք կա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դրանք անհատներն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):

Սարքավորումների համար սահմանված են տեխնիկական չափանիշներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Մխիթարյան. «Հեռավար ուսուցման հարցում որոշակի դրական տեղաշարժ կա»

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված մարտի 12-ի երեկոյան որոշվեց, որ հաջորդ օրվանից հետաձգվում են ուսումնական հաստատություններում դասերը։ Բոլորն անցան առցանց ուսուցման։

Ըստ թեմայի

Հայաստանից մեկնող ռուսաստանցիներին Վրաստանն արգելել է անցնել իր տարածքով
«Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա. տեսանյութ
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները կշարունակեն մնալ ինքնամեկուսացման մեջ
թեգերը:
կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հեռավար ուսուցում, Ուսուցիչ, համակարգիչ, Գյուղ, Մարզ, դպրոց, Աշակերտ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)

Գլխավոր թեմաներ