22:28 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1193)
47410

Պետությունից աջակցություն չեն ստանա անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այլ աշխատանք ունեցողները։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածներին նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար) միանվագ աջակցություն կտրամադրվի։

«Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը։ Ինչպես նաև նրանք, ովքեր մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` աջակցություն չեն ստանա նաև նրանք, ովքեր մարտի 30-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր և ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել։

Բաթոյանը նշեց` աջակցություն չեն ստանա նաև կառավարության նախորդ ծրագրում ընդգրկվածները` անչափահաս երեխա ունեցողները, քանի որ նրանք արդեն իսկ աջակցություն են ստանալու այդ ծրագրով։

Ի դեպ, սա կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումն էր, որը հաստատվեց։

Այդ օգնությունը ստանալու համար էլեկտրոնային եղանակով պետք է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Դիմումները կընդունվեն ապրիլի 2-ից հետո։

Հիշեցնենք, որ ըստ կառավարության նախորդ ծրագրի` պետական աջակցություն կստանան Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված, մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները: Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Ուզում են արտակարգ դրության ընթացքում հսկել` ով ում հետ է շփվում ու երբ ուր է գնացել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1193)

Ըստ թեմայի

Տասնյակ զինվորներ ծառայության են վերադառնում մեկուսացումից և ինքնամեկուսացումից. Տոնոյան
Հայաստան կատարվող չվերթերի թիվը կտրուկ կրճատվել է․ մարտի 30-ի չվացուցակը
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ