22:41 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
351301

Չաշխատող կամ այս օրերին աշխատանքից ազատված ամուսին ունեցող հղիներին աջակցություն կտրամադրվի միանվագ նպաստի` 100 000 ՀՀ դրամի չափով։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Կառավարությունն աջակցություն կտրամադրի հղի կանանց, որոնք չեն աշխատում և այն հղիներին, որոնց ամուսինները մարտի 13-30–ն ազատվել են աշխատանքից։ Որոշումը կայացվեց այսօր կառավարության արտահերթ նիստում։

«Այս ծրագրի շահառու է հանդիսանում հղի կինը, որը 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք։ Բացի այդ, աջակցություն կտրամադրվի այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,–ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով` միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական խնդիրների առաջ հայտնված հղիներին:

Աջակցությունը կտրամադրվի միանվագ նպաստի ձևով՝ 100 000 ՀՀ դրամի չափով։

Մարտի 13–30–ն աշխատանքից ազատվածներն աջակցություն կստանան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախագծում ներառված չեն միայնակ հղիները, քանի որ նրանք նույնպես այս օրերին կարող են սոցիալական խնդիրներ ունենալ։ Ի պատասխան Բաթոյանն ասաց, որ նրանց կարող են մեկ այլ ծրագրում ընդգրկել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ արձագանքեց` անհրաժեշտ է միայնակ հղիներին էլ ընդգրկել ծրագրում, քանի որ ընտանեկան բռնության դեպքերն ավելանում են մեկուսացման ժամանակ։ Նրա խոսքով` որոշ դեպքերում կանայք առանձնանում են բռնությունից խուսափելու համար։

Նշենք, որ սա կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումն է։

Հիշեցնենք, որ ըստ կառավարության մեկ այլ ծրագրի` Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխային՝ 100 000 դրամի չափով։

Բացի այդ, աջակցություն կտրամադրվի մարտի 13-30–ն աշխատանքից ազատվածներին` նվազագույն աշխատավարձի (68 000 դրամ) չափով։

Ըստ թեմայի

Հայաստանում 2-րդ երեխայի միանվագ նպաստը կեռապատկվի՞
Ինչ է պետք անել, եթե ձեզ ասել են` «չի հասնում». նախարար Բաթոյանի գրառումը
Առաջին և 2-րդ երեխայի համար ծնողը 300 հազար դրամ նպաստ կստանա. խնամքի նպաստն էլ կավելանա
Երբ կավելացնեն 2–րդ երեխայի համար տրվող միանվագ նպաստը. պարզաբանում է նախարարը
թեգերը:
կառավարություն, հղի, Հայաստան

Գլխավոր թեմաներ