21:41 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1193)
263 0 0

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ վեցի։ Զինծառայողը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հոսպիտալացված է:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ևս մեկ զինծառայողի մոտ է կորոնավիրուս ախտորոշվել։

«Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր»,–գրել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` զինծառայողը հոսպիտալացված է, առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ստեփանյանը հայտնել է նաև, որ հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Իսկ արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացած, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության։

Ստեփանյանը նշում է` ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա։

Ավելի վաղ հայտնել էին, որ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված 5 զինծառայող կա, բոլորն էլ պայմանագրայիններ են։

Հինգ զինծառայողներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չի ախտորոշվել, մեկը թույլ ջերմություն ունի, մյուս չորսը հիվանդությանը բնորոշ ախտանիշներ ընդհանրապես չունեն։

Այսօրվա տվյալներով` Հայաստանում 482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։

Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածներին աջակցություն կտրամադրվի

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1193)

Ըստ թեմայի

Անսպասելի այցեր. զինվորներին ասել են` ինչ է պետք անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Առաջնագծի զորամասերում վարակի դեպք չկա. ՊՆ խոսնակն այցելել է մեկուսացված զինվորներին
Տարբեր երկրներում ծառայող հայ խաղաղապահների մեջ կորոնավիրուսով վարակվածներ չկան
Մարտի 13–30–ն աշխատանքից ազատվածներն աջակցություն կստանան
Հղիները նույնպես աջակցություն կստանան. կառավարությունը ևս մեկ ծրագիր հաստատեց
Մի շարք ոլորտների շուրջ 127 000 վարձու աշխատողներ աջակցություն կստանան պետությունից
թեգերը:
կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ