01:22 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1240)
114610

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված և առողջացած քաղաքացիների նոր տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը դարձավ 532: Մեկ օրվա ընթացքում թեստի դրական պատասխան է գրանցվել 50 մարդու մոտ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ 482 էր։

Մարտի 30-ին կառավարության նիստում նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում հաշվառված 482 հիվանդներից 14-ը գտնվում են ծանր, 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նախարարը, սակայն հույս էր հայտնել, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողի վիճակը հավանաբար կդառնա ծանր։

Իսկ երկու ծանր հիվանդի վիճակը, որոնք դեպի ծայրահեղ ծանրի էին գնում, բժիշկների աշխատանքի շնորհիվ ծայրահեղ ծանր փուլի չեն հասնի։

Ավելի ուշ նախարարը տեղեկացրել էր, որ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակեն բուժում ստանալ:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որը Երևան էր ժամանել Իրանից, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1240)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատճառով հիվանդանոց տեղափոխված Դոմինգոն սկսել է կազդուրվել
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելանում է. վարակվածներն արդեն 424 են
Կորոնավիրուսի լավ կողմերը, կամ հետո կսկսենք ապրել այս չարիքի առաջադրած կանոններով
Տավուշի մարզպետը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարելու ձև է առաջարկում
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ