13:51 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1216)
189 0 0

Նախագծի հեղինակները համոզված են, որ հնարավոր կլիներ կանխել հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը, քանի որ ՀՀ ախտաբանաանատոմիական ծառայությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կորոնավիրուսից մահացածներին Հայաստանում չեն դիահերձի: ԱԺ-ն արտահերթ նիստում քիչ առաջ ընդունեց կառավարության` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու մասին օրենսդրական առաջարկը։

Այսպիսով, Հայաստանում դիահերձման պարտադիր պահանջում բացառություն սահմանվեց կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքերի համար:

«Նախագծով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերում պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն` կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում` կանխելով հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը, ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնահերթությունից»,– նախագծի քննարկումից առաջ, ներկայացնելով օրենսդրական առաջարկը, ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երեկ՝ մարտի 31-ին, 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Նախագծի երկրորդ ու վերջնական քվեարկությունը նախատեսված էր այսօր: Բայց կառավարությունն ինչ-ինչ պատճառով հետ կանչեց այն՝ հանելով ԱԺ նիստի օրակարգից: Ապա մի քանի ժամ անց նոր արտահերթ նիստ գումարելու որոշում կայացրեց, որի օրակարգում ներառված էր նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Կառավարությունն այդ ընթացքում փոքրիկ, բայց էական նշանակություն ունեցող փոփոխություն է կատարել` հստակեցնելով, որ դիահերձման չենթարկելու որոշումը կտարածվի միայն կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի վրա:

Հիշեցնենք՝ ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում էր օրենքի պահանջով պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից բացառության կարգով հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց: Նախագծի հեղինակների համոզմամբ` այս կերպ հնարավոր կլիներ կանխել հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը:

Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Միաժամանակ այդ հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման հետևանքով առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ:

Բացահայտված չէ նաև դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում 532 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Երեքը մահացել են։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ այս պահին 532-ից բուժում է ստանում 499–ը, մնացածներն արդեն բուժվել են։ Ըստ վարչապետի՝ բուժվողներից 424–ը նույնիսկ ջերմություն չունի։ Վարակվածներից 90-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, նրանցից 30-ի վիճակը ծանր է։

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1216)

Ըստ թեմայի

Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք սահմանափակել ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը. Ավինյան
«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 786 հազարը
թեգերը:
ԱԺ, դիահերձարան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ