15:44 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95001

Պարետ Տիգրան Ավինյանը բացատրեց, թե ինչպես է գործելու հեռախոսային վերահսկողության մասին նոր օրենքը, ովքեր կարող են զանգել քաղաքացիներին ու ինչ ասել:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հեռախոսային վերահսկողության մասին օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ-ում և կոնկրետ օրինակով ներկայացրեց, թե ինչպես է գործելու նոր օրենքը:

«Եթե դուք զանգ ստանաք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցից պարետատան անունից, և լսեք այսպիսի նախադասություն, որ դուք այսինչ օրը այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, և դուք նույնպես կարող եք ռիսկային գոտում լինել: Դրանից հետո պետք է խնդրեն, որ դուք գնաք այն վայր, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է արդեն ինքնամեկուսացման մեջ գտնվողներին, փոխվարչապետը հայտնեց, որ նրանք ժամանակ առ ժամանակ SMS հաղորդագրություններ են ստանալու այն մասին, որպեսզի հաստատեն, որ գտնվում են իրենց ինքնամեկուսացման վայրում:

«Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք վերահսկել մարդկանց, սա միայն նշանակում է, որ մենք ուզում ենք համաճարակի տարածումը կանխարգելել»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով, եթե կառավարությանը հաջողվի տեխնոլոգիական գործիքներով հնարավորինս կանխարգելել վարակի տարածումը, չի բացառվում, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար կհանվեն նաև առ այսօր գործող ու դեռևս խստացվող սահմանափակումները: Իսկ վարակի տարածման ինտենսիվության նվազման թիրախային ցուցանիշն, ըստ Ավինյանի, մեկ անձի կողմից մեկից պակաս անձի վարակելն է:

Ապրիլի 1-ից կգործի Ավինյանի նոր որոշումը. տեղաշարժի սահմանափակումներն ավելի խստացվեցին

Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր ընդունեց կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը, որը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:

Դրանք են՝ տվյալ հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկություններ, իսկ զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ նաև այդ հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ:

Նախագծում նշվում է, որ արգելվում է խոսակցության բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, հեռախոսային խոսակցությունն ու դրա ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

Ընդ որում՝ օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 532-ի։ Երկրում տեղաշարժման սահմանափակումներ են գործում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով:

Ըստ թեմայի

«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին
Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք սահմանափակել ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը. Ավինյան
Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր
թեգերը:
կորոնավիրուս, հեռախոս, Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ