00:18 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1923 0 0

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված տեղաշարժման սահմանափակումները երկարաձգվում են։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն` Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում տեղաշարժման սահմանափակումները կտևեն մինչև ապրիլի 12-ը, ժամը 23։59–ը։

«ՀՀ–ի ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում` այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»,– նշված է որոշման մեջ։

Անձի ընտրած ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։

ՀՀ մարզերի ու մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ԱԱԾ-ի և ոստիկանության սահմանած վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00–ն տեղադրվելու են հատուկ անցակետեր` անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

Բացառություններ են անելու չսահմանափակված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող սուբյեկտների մոտ աշխատող անձանց դեպքում. նրանք կարող են աշխատանքի վայր մեկնել ու վերադառնալ, բայց պետք է իրենց հետ ունենան գործատուի կողմից տրամադրված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված տեղեկանք և անձը հաստատող փաստաթուղթ։

ԱԱԾ–ի, ՊՆ–ի, ԱԻՆ–ի, ոստիկանության, վարչապետի աշխատակազմի, Առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնի աշխատողների դեպքում գործատուի տրամադրած տեղեկանքը կարող է փոխարինվել ծառայողական վկայականով։

Չի արգելվի նաև գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունները` թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։

Բնակության վայրից ոչ ավել, քան 500 մ հեռավորության վրա կարելի է ֆիզիկական վարժություններ անել կամ հեծանիվ վարել (թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում)

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման: Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 532-ի։ Երկրում տեղաշարժման սահմանափակումներ են գործում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով:

Ըստ թեմայի

Եթե սահմանափակումներ չլինեին, Երևանում այսօր վարակվածների թիվը կհասներ 8200-ի. Ավինյան
Աշխատանքի գնացողն առաջիկա օրերին պետք է ապացույց ունենա, որ գնում է աշխատավայր
Բոլոր մեխանիզմներով շարունակելու ենք սահմանափակել ՀՀ-ում մարդկանց տեղաշարժը. Ավինյան
Ինչպե՞ս խանութ գնալ արտակարգ դրության ժամանակ
թեգերը:
Արտակարգ դրություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ