08:50 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)
924 0 0

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահվան դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մահացածը կին է։ Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին։ Եվս երկուսը մահացել էին մարտի 29-ին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 571–ի։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից 30–ի վիճակը ծանր է։

Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (800)

Ըստ թեմայի

Հայաստանում ևս մեկ զինծառայող է վարակվել կորոնավիրուսով
«Ռոսպոտրեբնադզորը» կորոնավիրուսի ախտորոշման բարձր ճշգրտության թեստ է ստեղծել
Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն դիահերձի
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ