16:40 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
289 0 0

Կեղծ փաստաթուղթն իբրև թե մակագրված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունից։ Նախարարն արդեն բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել «որոշումով» մտահոգված քաղաքացիներից։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանն️ ահազանգում է, որ ապրիլմեկյան կատակի տակ պաշտոնական փաստաթուղթ է կեղծվել։

Ամենատարօրինակ ապրիլի 1-ը. գյումրեցիները կատակում են նույնիսկ կարանտինի պայմաններում

Facebook-ի իր պաշտոնական էջում նախարարը հրապարակել է կեղծված փաստաթուղթը, ըստ որի՝ ԿԳՍՄ նախարարի հրամանով՝ բոլոր կրթական հաստատությունները (նաև մասնավոր) փակ կլինեն անվազն մինչև ապրիլի 27-ը, հեռավար դասերը դադարեցվում են, քանի որ արդյունավետ չեն, փոխարենը կրճատվում են ամառային արձակուրդները, որպեսզի բաց թողնված դասաժամերը լրացվեն  հունիս, հուլիս ամիսներին և այլն։

Пост министра образования, науки, культуры и спорта Армении в Facebook
Արայիկ Հարությունյանը հրապարակել է կեղծված փաստաթուղթը

«Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ»,- գրել է Հարությունյանը և կատարվածը որակել պաշտոնական փաստաթուղթ կեղծելու փորձ:

Նախարարը հավելել է, որ հեռավար կրթությունն իրականացվում է հաջողությամբ, և այն կշարունակվի առնվազն մինչև ապրիլի 14-ը: Այլ ժամկետի վերաբերյալ որոշում չկա:

«Արտակարգ դրության ժամանակ նման կեղծիք ստեղծելը անպատասխանատվության գագաթնակետն է»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ կրթական հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումն ընդունվեց մարտի 12-ին։ Նախապես հայտարարվել էր, թե դրանք չեն գործի առնվազն մինչև մարտի 23-ը։ Սակայն կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մարտի 16 -ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, ինչը նշանակում է, որ կրթական հաստատությունները չեն գործի առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը։

Արտակարգ դրության խստացումները՝ նոր մեմերի առիթ. ամենածիծաղաշարժ ձևաթղթերի ընտրանին

Հավելենք, որ ստեղծված իրավիճակում  որոշում կայացվեց կրթությունը կազմակերպել հեռավար եղանակով, ինչի համար կիրառվեցին ինչպես գործող էլեկտրոնային հարթակներ, այնպես էլ նոր գործիքներ մշակվեցին։

 

Ըստ թեմայի

Հոգեբուժարանի տնօրենը խոշոր հափշտակություններ և կեղծ գրանցումներ է կատարել. ԱԱԾ
Մարտիրոսյան. «Յուրաքանչյուրը յուրաքանչյուրի անունից կարող է կեղծ լուր գեներացնել»
Հայտնաբերվել է ոստիկանության 6-րդ վարչությունում ռումբի մասին կեղծ ահազանգ կատարողը
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, Հեռավար ուսուցում, Հայաստան

Գլխավոր թեմաներ