22:55 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
968 0 0

Առողջապահության նախարարության մասնագետները պարզում են մահացած երգչուհու շփման շրջանակը: Հայտնի է, որ վատառողջ է նաև նրա քույրը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Մարտի 31-ին մահացած օպերային երգչուհին մենակ է ապրելիս եղել: Տեղեկությունն ասօր կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Կորոնավիրուսի դեմ պայքարն առողջապահության նախարարը համեմատեց պատերազմական դրության հետ

Ունեցել է նա թոքաբորբ և կորոնավիրուս, թե ոչ՝  Նիկողոսյանի խոսքով՝ պիտի հաստատի դիահերձումը:

Նա նշեց, որ երգչուհու առողջական վիճակի հետ կապված կանչ է գրանցվել շտապօգնության ծառայություն, բայց երգչուհին հրաժարվել է հոսպիտալացումից:

«Կանչով եկած բուժօգնության բրիգադին երգչուհին ասել է, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, բայց առավոտյան արդեն մահը վրա է հասել»,-ասաց Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարության մասնագետները, նրա խոսքով, այժմ պարզում են մահացած երգչուհու շփման շրջանակը: Հայտնի է միայն, որ քույրը ևս վատառողջ է:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկացրել էինք, որ մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նա 50 տարեկան էր։

Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել և նրան հանդիպել են մարտի 13-ին:

Աննա Սարդարյանը ծնվել է 1969թ.–ին, Երևանում։ Մինչև օպերայի և բալետի թատրոնում աշխատելը Սարդարյանը երգել է Հայաստանի հանրային ռադիոյի կամերային երգչախմբում։

Ապրիլի 2. կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասավ 663-ի

Ըստ թեմայի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց. Թորոսյան
Խուճապ չկա, բայց կա դեպքերի աճի վտանգ. Փաշինյանը` կորոնավիրուսի մասին
Իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի. Թորոսյանն ասաց` ինչ են անում դրան չհասնելու համար
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան, երգչուհի, Մահ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ