15:44 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

ՀԿԾՀ–ն կուսումնասիրի «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն իշխանությունների հիմնական ջանքերն ուղղված են ռուսական կողմի հետ բանակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը կփորձի զսպել գազի գնի թանկացումը երկրի ներսում, եթե հաջողվի սահմանին ռուսական գազի գինը նվազեցնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ–ին 2020 թվականի հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։

Գրիգորյանի խոսքով` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։

Ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այդ խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։

Ըստ հայտում ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբերի համար կէժանանա, որոշների համար՝ կթանկանա։ Հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան, որի չափը պետք է քննարկի և հաստատի ՀԾԿՀ-ն, եթե այն հիմնավորված համարվի:

Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է գազի գնի նվազեցման շուրջ բանակցություն սկսել

Ընդ որում՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձևավորված միջին գնից, ՀԾԿՀ-ն է սահմանելու տարբեր սպառողական խմբերի սակագները:

«Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, 31.03.2020թ. նամակով դիմել եմ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին և առաջարկել եմ նոր բանակցություններ սկսել, մասնավորապես, սահմանին 165 ԱՄՆ դոլար գնի նվազեցման շուրջ: Դեռ պատասխան չեմ ստացել»,– նշել է Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով` սահմանին գնի նվազեցումն համապատասխան չափով կնվազեցնի սակագինը նաև երկրի ներսում:

Գրիգորյանը կարծում է, որ պետք է ջանքեր գործադրել սահմանին գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի հիմնավորվածությունը: Մյուս գործողությունները և միջոցառումները կբխեն արդյունքներից:

Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանը նկատի ունի բնակչության անապահով շերտերի համար գազի գնի սուբսիդավորումը՝ սակագնի հնարավոր բարձրացման դեպքում։ Սակայն Sputnik Արմենիայի հարցին՝ արդյոք պետությունը կսուբսիդավորի գազի գինը բնակչության անապահով շերտերի համար, փոխվարչապետի գրասենյակի պատասխան նամակում չէին արձագանքել։

Ավելի վաղ ՀԾԿՀ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտը կուսումնասիրեն այն ստանալու պահից 80 օրյա ժամկետում։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը պահպանվել է 2019 թվականի մակարդակում ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2018 թվականի 150 դոլարի փոխարեն։ Ընդ որում` Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139 հազար դրամ (հազար խորանարդ մետրի դիմաց) կամ մոտավորապես 290 դոլար:

«Գազպրոմ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիային» է պատկանում Հայաստանի գազատրանսպորտային ցանցը։ Այն աշխատում է Հայաստանի ՀԾԿՀ սահմանած կանոններով։

Ըստ թեմայի

Թուրքմենական գազը սվոփ համակարգով ՀՀ մատակարարելու նախագիծը ձեռնտու է 3 երկրին. փորձագետ
Քթոյան. «Գազի գինը և դրա շուրջ իրականացվող քաղաքականությունն ունեն քաղաքական բաղադրիչ»
Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին
թեգերը:
գազի սակագին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Մհեր Գրիգորյան, գազ, Հայաստան

Գլխավոր թեմաներ