16:14 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Պարզվում է՝ ավիաընկերության մի քանի աշխատակիցներ արդեն հասցրել են վարակվել։ Հենց այդ պատճառով է ընկերությունը դադարեցրել թռիչքները։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․  Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը բացատրել է, թե ինչու են ապրիլի 1-ից բոլոր չվերթները դադարեցնելու որոշում ընդունել։ «Պոբեդայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը ՌԲԿ-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ավիաընկերության աշխատանքի դադարեցման պատճառներից մեկը մի քանի աշխատակցի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն է։

«Մենք արդեն անձնակազմի վարակված անդամներ ունենք՝ հաստատված COVID-19-ով, և շատ-շատերը կարանտինի մեջ են՝ վարակվածների հետ շփվելուց հետո»,-պատմել է Կալմիկովը։

Նրա խոսքով՝ դադարի մեջ գտնվող ինքնաթիռները դժվար է լիելու պահել թռիչքային վիճակում և նրանց լուրջ մարտահրավեր է սպասվում։

Ապրիլի 1-ից չվերթների դադարեցման մասին որոշումն ընդունվել է մարտի 27-ին։ «Պոբեդան» թռիչքներ չի իրականացնի մինչև մայիսի 31-ը։ Ապրիլի 1-ից մայիսի 31-ը բոլոր չեղարկված թռիչքների ուղևորներին «Պոբեդան» կվերադարձնի տոմսի գումարը՝ սեփական կաբինետի համարին։ Այդ միջոցները հաճախորդները կարող են մեկ տարվա ընթացքում ծախսել «Պոբեդայի» ցանկացած չվերթի համար, որոնք կվերականգնվեն սահմանափակումների ավարտից հետո։

«Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթերը

«Պոբեդան» թռիչքներ էր իրականացնում Մոսկվա-Գյումրի և հակառակ ուղղություններով։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված մի շարք երկրներ և տրանսպորտային ընկերություններ սահմանափակել են ավիահաղորդակցությունը։ 

«Աէրոֆլոտի» խմբի մեջ մտնող «Պոբեդան» մարտի 19-ից արդեն դադարեցրել էր դեպի Գյումրի թռիչքները, որը պայմանավորված էր Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներով։

Ըստ թեմայի

Հայաստան կատարվող չվերթերի թիվը կտրուկ կրճատվել է․ մարտի 30-ի չվացուցակը
Wizz Air-ն իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը
Միլանից ժամանած ուղևորների մոտ ախտանշաններ չեն գրանցվել. մանրամասներ` չվերթից
Wizz Air-ը կիրականացնի Վիեննա-Երևան առաջին չվերթը
թեգերը:
կորոնավիրուս, չվերթ, «Պոբեդա» ավիաընկերություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ