01:19 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
339 0 0

Օպերայի և բալետի շենքի նախագծով ու ընդհանրապես կառույցով միշտ կարելի էի հիանալ ու հպարտանալ: Մարկ Գիրգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում շենքի նախնական նախագծի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Պարզվում է` ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Հայաստանի ազգային օպերայի և բալետի շենքն ի սկզբանե  նախագծել էր նաև մարզական միջոցառումների համար: Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Մարկ Գիրգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է հանճարեղ ճարտարապետի նախագծի և դրա անցած ուղու մասին։ Ինչու չիրականացավ Թամանյանի մտահղացումն ու շենքը սկզբնական նախագծով չկառուցվեց։

Մինչ Հայաստանի խորհրդայնացումը` 20-րդ դարի քսանական թվականները, մեր երկրում ճարտարապետական խոշոր ծրագրեր, հայտնի պատճառներով, ո՛չ եղել են, ո՛չ էլ իրականացվել: Այսինքն` այս ոլորտը դեռևս նոր կանգնել էր զարգացման ճանապարհին, իսկ հիմնադիրներից մեկն Ալեքսանդր Թամանյանն էր:

Սպորտն էլ էր նոր–նոր էր սկսել զարգացում ապրել փորձությունների միջով անցած ժողովրդի կյանքում։ Իսկ սպորտի զարգացման համար հարկավոր էին մարզադահլիճներ ու մարզասրահները: Կարճ ասած, ամեն ինչ սկսվում էր զրոյից: Ու նման պայմաններում հաճարեղ ճարտարապետ Թամանյանը նախագծում է Հայաստանի ազգային օպերայի և բալետի շենքը ու այն նախատեսում նաև  մարզական միջոցառումներ անցկացնելու համար:

«Ինչպես գիտենք, օպերայի շենքն ունի երկու դահլիճ՝ օպերայի և ֆիլարմիոնիայի: Այդ դահլիճները միավորվում են մեկ բեմի շուրջ: Այդ բեմը բաժանվում է բետոնե պատով, որն ըստ Թամանյանի` պետք է շարժական լիներ ու բարձրանար` միավորելով երկու բեմերը: Օպերային թատրոնի բեմը 20 մետր խորություն ունի, և բեմի հետ պետք է հավասարվեր երաժիշտների փոսը, միևնույն ժամանակ պարտերի ութ շարքերը պետք է մտնեին այդ փոսի մեջ` ապահովելով մարզական միջոցառման համար նախատեսված տարածքը»,- ասում է Մարկ Գրիգորյանը:

Գրիգորյան. «Պենդերեցկին խոստովանեց, որ իր հոգու մի մասնիկը Հայաստանում է»

Ալեքսանդր Թամանյանի հանճարեղ միտքը նույնիսկ այսօր է զարմացնում: Դժվար է պատկերացնել, որ անցյալ դարի սկզբում ճարտարապետը կարող էր նախագծել ծածկով մարզահամերգային համալիր։

Марк Григорян
© Sputnik / Asatur Yesayants
Մարկ Գրիգորյանը

«Ըստ Թամանյանի` դալիճի մի մասը պետք է լիներ անցքով, իսկ ներկայիս ֆիլհարմոնիայի դահլիճը` բացօթյա: Չեմ կարծում, որ այն ժամանակ Թամանյանը մտածում էր ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու մասին, բայց եթե նրա նախագիծը իրականանար սկզբնական տեսքով, մենք կունենայինք բավականին մեծ մրցահարթակ տարբեր մարզաձևերի համար»- ավելացնում է Գրիգորյանը:

Պարզվում է, որ Օպերայի շենքի հարակից տարածքն ու հրապարակը նույնպես հատուկ նպատակով են կառուցվել։ «Այն նույնպես նախատեսվում էր օգտագործել նաև մարզական նպատակներով` վազք, թենիս: Միևնույն ժամանակ այդ հրապարակը պետք է օգտագործվեր զանգվածային հավաքույթների համար»,– ասում է Գրիգորյանը: Մարզական առումով նպատակները չիրականացան, իսկ ահա ցույցեր և միտինգներ մինչև օրս էլ այդ տարածքում լինում են:

Ալեքսանդր Թամանյանի նախնական նախագիծն ամբողջությամբ  չիրականացավ, որովհետև, ցավոք,  ճարտարապետը շուտ մահացավ։

«1936 թվականին, երբ Թամանյանը մահացավ, օպերային շենքը դեռևս չկար: Շենքի պատերը բարձրացված էին մեկուկես մետր: Կառուցողը Թամանյանի որդին էր՝ Գևորգ Թամանյանը, և ժամանակն էր արդեն ուրիշ: Այն ժամանակվա Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունյանը կարգադրեց, որ շենքը լրիվ ծածկ ունենա, և ավելորդությունները չլինեն»- պատմում է Գրիգորյանը:

Ի՞նչ վիճակում է երևանյան բանտը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը

Օպերայի շենքն իհարկե մարզական նշանակություն չունեցավ: Բայց Հայաստանում սպորտը զարգացում ունեցավ: 20 դարի սկզբում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում մարդիկ արդեն զբաղվում էին տարբեր մարզաձևերով, ու այն ժամանակ լայն տարածում ուներ հայկական ըմբաշամարտը՝ կոխը:

Իսկ հետո աշխարհում սկսեց տարածում գտնել շվեդական ըմբշամարտը, ինչի ժամանակակից «հետևորդը» հունահռոմեական ոճի ըմբաշամարտն է: Իսկ Օպերայի շենքի նախնական նախագծի իրականացման փոխարեն կառուցվեց «Հանրապետական» մարզադաշտը, որը շահագործման հանձնվեց 1935 թվականին:

թեգերը:
սպորտ, Ալեքսանդր Թամանյան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, օպերա

Գլխավոր թեմաներ