21:15 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Կաթողիկոսը Սուրբ գեղարդով Անդաստանի արարողություն կկատարի։ Հավատացյալներն արարողությանը կկարողանան հետևել հեռուստացույցով։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ապրիլի 5-ին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը, և այդ կապակցությամբ դուրս է բերվելու Սուրբ գեղարդը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

«Տոնի առիթով դուրս կբերվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում սուրբ գեղարդին

Ծաղկազարդի Սուրբ պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։

Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։ Գեղարդի շուրջ մի շարք լեգենդներ և զարմանալի պատմություններ են հյուսվել։ Ավանդույթի համաձայն` այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, կանխել համաճարակի տարածումը, այդ պատճառով գեղարդին դիպչել են ցանկանում նաև մարդիկ, որոնք ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն: Դարեր առաջ, ժանտախտի ժամանակ Սուրբ գեղարդն ուղարկվել էր Վրաստան։

Հրաշագործ Սուրբ գեղարդի անցած ճանապարհն ու այսօրվա հանգրվանը

Ըստ ավանդույթի` Սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Դեկտեմբերի 3-ը Սուրբ գեղարդի ուխտի օրն է: Կաթողիկոսի կոնդակի համաձայն` այդ օրը գեղարդը հանդիսավորությամբ դուրս է բերվում Մայր տաճարից, և մարդիկ կարողանում են դիպչել գեղարդին ու իրենց աղոթքն ուղղել առ Աստված: Հարյուրամյակներ շարունակ գեղարդը պահվել է Այրիվանքում (Գեղարդում) և միայն 1760 թվականին է բերվել Էջմիածին։

Ըստ թեմայի

Թուրինյան պատանքի գաղտնիքը
Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց ժողովրդի
Վեհափառը հանրապետական մաղթանք է կատարում հանուն երկրի ու ժողովրդի բարօրության. տեսանյութ
թեգերը:
համաճարակ, Սուրբ Գեղարդ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, կաթողիկոս, Էջմիածին, Հայաստան

Գլխավոր թեմաներ