06:08 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1210 0 0

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում մահացած զինծառայողը տան ավագն էր. բացի նրանից, տանը երկու անչափահաս երեխաներ կան։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախում մահացած զինծառայողը` Գարեգին Բաբակեխյանը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտնեց, որ տղան Հադրութում էր ծառայում։

«Ապրում էր ծնողների` հոր և մոր հետ։ Բացի իրենից, տանը երկու երեխա կա, երկուսն էլ անչափահաս են։ Գարեգինն ավագ երեխան էր»,–ասաց Գևորգյանը։

Նա հայտնեց նաև, որ Գարեգինը մեկ տարվա զինծառայող էր։

Գևորգյանը նշեց` ընտանիքի հայրն աշխատանք ունի, երիտասարդ տղամարդ է` 42 տարեկան։

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Պատժվելու են` անկախ պաշտոնից. Հարությունյանը` «էլիտար զորամասում» մահվան դեպքերի մասին

Ըստ թեմայի

Փաշինյանը բանակում զոհվածների ծնողներին խնդրի լուծման իր տարբերակներն առաջարկեց. տեսանյութ
Հսկողությունը բանակում խստացվել է. պաշտպանության փոխնախարարն ասաց` ինչի հետ համաձայն չէ
«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները
թեգերը:
Մահ, Զինվոր, Հայաստան

Գլխավոր թեմաներ