07:20 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
32001

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է, թե ինչու է խանութներում թանկացել հնդկաձավարն ու ոսպը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանում պարենային որոշ ապրանքների թանկացումներ հնարավոր են և արդեն նաև տեսանելի են։ Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանալով հնդկաձավարի և ոսպի արդեն իսկ գրանցված թանկացման մասին հարցին։

«Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են»,– ասաց Խաչատրյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են ու դրանց գները բարձրացել են նաև արտաքին շուկաներում, մասնավորապես` ՌԴ–ում։

ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը. կորոնավիրուսը 7 անգամ նվազեցրել է սպասումները

«Երբ մենք անցյալ շաբաթվա վերջում քննարկում էինք այդ հարցը մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների  հետ, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները սկսել էին բարձրանալ ՌԴ–ում մինչև կորոնավիրուսի ազդեցությունը։ Դա պայմանավորված է շուկայով»,– նշեց նախարարը։

Նրա խոսքով` հնդկաձավարը ՌԴ–ում  ևս նախորդ տարվա հունվարի համեմատ արդեն իսկ կրկնակի թանկացել է։

«Բայց մենք տեսնում ենք մեր տնտեսվարողների ջանքերը, որ դա լինի հարմարավետ ու գների չարդարացված բարձրացում տեղի չունենա։ Այնուամենայնիվ, եթե ՏՄՊՊՀ–ն նկատի նման չարաշահումներ, ունի բոլոր գործիքները նման երևույթները կանխելու համար»,– ընդգծեց Խաչատրյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ թեև Հայաստան եկող ապրանքային հոսքերի մի մասը Իրանից, մյուսը` Վերին Լարսի կողմից ժամանակ առ ժամանակ հանդիպում են դժվարությունների, բայց պարենային ապրանքների ներկրման ընդհատումներ այս ընթացքում չեն գրանցվի։

Նշենք, որ հայաստանյան մանրածախ առևտրի կետերում  հնդկաձավարի մեկ կգ–ի գինը 250 դրամից հասել է 750դրամի,  ոսպինը` 450-ից 650-700 դրամ։

Ըստ թեմայի

Երկու անհայտով հավասարում. իշխանությունը չի բացառում, որ կսուբսիդավորի գազի թանկացումը
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով
Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում
Հայաստանը փորձում է պահպանել գազի գինը՝ սահմանին սակագինը նվազեցնելու հաշվին
թեգերը:
Ռուսաստան, Տիգրան Խաչատրյան, թանկանալ, Հայաստան

Գլխավոր թեմաներ