02:39 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
185 0 0

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղարը հրապարակել է քույր ու եղբոր հանդիպման ջերմ լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանին տեսակցելու է եկել նրա եղբայրը: Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: Տարիների դադարն ավարտվեց ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,– գրել է Դերձյանը:

Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված աղջիկը հայտնաբերվել է մարտի 5-ին Գյումրիում գտնվող տանը։ Նույն տանը հայտնաբերվել է նաև նրա մոր՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով։ Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում Գյումրիից տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ՝ Խաչատրյանի ընկերը։ Կնոջ սպանության և աղջկան ծեծի ենթարկելու համար մեղադրվող տղամարդն իր մեղքը չի ընդունում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1 և 14 կետերով (առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը)։ Ենթադրյալ հանցագործը նախկինում դատված է եղել խուլիգանության համար։

Նշենք, որ հայտնի չէ, թե ով է լինելու Նազելիի խնամակալը, երբ նա հիվանդանոցից դուրս գրվի։ Երեխայի հայրը մահացած է, մորական կողմից հարազատներ չունի, հորական կողմի հարազատները հրաժարվում են նրան այցելել։ Եղբայրն անչափահաս է, վերջերս է վերադարձել Ռուսաստանից։

թեգերը:
հիվանդանոց, աղջիկ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ