23:09 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1353)
231 0 0

Հայաստանը փորձում է ամենասեղմ ժամկետներում չափորոշիչներ սահմանել, որոնք թույլ կտան վերահսկել շուկայում առաջարկվող դիմակների որակը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Բժշկական դիմակի չափանիշներ ԵԱՏՄ ստանդարտներով գոյություն չունեն։ Տեղեկությունն այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանի պատկան կառույցները փորձում են ամենասեղմ ժամկետներում չափորոշիչներ սահմանել, որոնք թույլ կտան նաև շուկայում առաջարկվող տարատեսակ դիմակների որակը վերահսկել։

«Մեր վերահսկողական այցերի պահին երբեմն տեսնում ենք, որ գործատուները հենց այդ պահին ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին։ Մենք` որպես աշխատողների շահերի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում, քանի որ ակնհայտ է, որ այդ դիմակը երկար կրել հնարավոր չէ, քանի որ այն պատրաստված է այնպիսի նյութից, որով շնչել հնարավոր չէ։ Բայց անունը իզուր չէ դրած` շնչադիմակ։ Քանի դեռ չունենք այդ ստանդարտը, առնվազն պետք է շնչելու հնարավորություն ունենա կրողը»,– ասաց Ավագյանը։

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետբյուջե

Սուպերմարկետներում նաև պարտադիր պայման է ներս մտնող հաճախորդների համար ախտահանիչ միջոցառումներ իրականացնելը։ Հակոբ Արշակյանի խոսքով` պարետատան այս ցուցումը ևս շատ վաճառակետերում նախնական շրջանում խախտվել է, ինչի արդյունքում տվյալ սուպերմարկետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Սուպերմարկետների մուտքի մոտ օգտագործվող ախտահանող միջոցների մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` Հակոբ Ավագյանը նշեց, որ այդ լուծույթների պարամետրերը սահմանվել են առողջապահության նախարարի հրամանով։ Խախտման կամ այդ նպատակի համար չնախատեսված լուծույթների կիրառման դեպքեր մինչ օրս չեն բացահայտվել։

Հիշեցնենք` պարետի ցուցումով սուպերմարկետների աշխատակիցների ջերմությունը պետք է չափվի օրական 2 անգամ, և դրա առկայության դեպքում աշխատակիցը պետք է արագ լքի աշխատավայրը։ Վաճառակետում աշխատողները պարտադիր պետք է կրեն դիմակներ, ձեռնոցներ, ունենան ախտահանիչ միջոցներ։

Երևան–Սոչի չվերթը կարող է չկայանալ

Պարտադիր պահանջների մեջ է նաև սայլակների ու զամբյուղների ախտահանումը, որը, Հակոբ Ավագյանի խոսքով, ևս վերահսկվում է։

Այս կանոնները խախտող խանութների աշխատանքը, պարետի որոշմամբ, դադարեցվում է 6 ժամով, որից հետո կրկնակի դիտարկում է կատարվում, ու խախտումները վերացնելու դեպքում` գործունեությունը վերականգնվում է։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1353)

Ըստ թեմայի

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների մի մասի գիշերակացի խնդիրը լուծվել է
Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում Հայաստան կվերադառնան 31 քաղաքացիներ
Ինչպես են նվազեցնում Հայաստան-Վրաստան սահմանին բեռնատարների կուտակումները
թեգերը:
ախտահանում, Հայաստան, կորոնավիրուս, դիմակ

Գլխավոր թեմաներ